header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հեռախոսային կենտրոնի մասնագետ (երեկոյան և գիշերային հերթափոխ)

Ստորաբաժանում ` Վաճառքի և բիզնեսի զարգացման վարչություն

Աշխատանքի անցնելու ամսաթիվ`անմիջապես

Ժամկետը` անժամկետ

Վայր` ՀՀ, ք. Երևան

Աշխատաժամանակը`

  • ցերեկային հերթափոխ՝ 08։30-17։15; 10։15-19։00; 14։00-22։00
  • գիշերային հերթափոխ՝ 22:00-8:30

Աշխատանքի նկարագիրը` Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հեռախոսային կենտրոնի մասնագետի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: 

Աշխատանքային պարտականությունները`

  • Մուտքային, ելքային զանգերի սպասարկում՝ վերահասցեավորում բանկի համապատասխան ստորաբաժանումներն,
  • Տեղեկատվության տրամադրում և հաճախորդների հետաքրքրվածության խթանում բանկի կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ,
  • Արագ կարգավորում և լուծումների տրամադրում՝ հաճախորդների կողմից բարձրացված հարցերին,
  • Հաճախորդների բողոքների, առաջարկների ու պահանջների բացահայտում և գրանցում,
  • Քարտային մի շարք գործառնություններ իրականացում՝ զեղծարարական գործարքների վերլուծություն։

Ներկայացվող պահանջները`

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • MS office փաթեթի և Հայկական Ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Կոնֆլիկտային իրավիճակներում բանակցելու հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում արագ ինտեգրվելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում։

Դիմելու ընթացակարգ․ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հեռախոսային կենտրոնի մասնագետ/:

Տեղադրման ամսաթիվ ` 19.09.2025

Դիմել

Էջը թարմացվել է` 19.09.2025 | 20:49

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: