Օնլայն բանկինգ
Պարտատոմսերի գրավով
Կիսվել`

Պարտատոմսերի գրավով

Եթե ունեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր, ապա կարող եք օգտվել նույն արժույթով վարկային գծից պարտատոմսերի գրավադրմամբ:

  • Տոկոսադրույք

    Պարտատոմսի արժեկտրոնային եկամտաբերության տոկոս+3%

  • Ժամկետ

    Պարտատոմսի շրջանառության ավարտ

  • Առավելագուն գումար

    գրավի առարկայի արժեքի 95%

  • Արժույթ

    Պարտատոմսի արժույթ

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Օվերդրաֆտի/վարկային գծի նպատակը Սպառողական նպատակներ
Օվերդրաֆտի/վարկային գծի մեծություն

տոկոսների մարում` օվերդրաֆտի/վարկային գծի ժամկետի վերջում տոկոսների մարում` ամսական
գրավի առարկայի արժեքի 90%-ը գրավի առարկայի արժեքի 95%-ը
Օվերդրաֆտի/վարկային գծի ժամկետ օվերդրաֆտի/վարկային գծի գործողության ժամկետը չի կարող գերազանցել  թողարկված (գրավադրվող) պարտատոմսի մարման օրը, իսկ տոկոսների մարումը օվերդրաֆտի/վարկային գծի գործողության ժամկետի վերջում վճարելու պայմանի առկայության դեպքում դեպքում՝ 1 տարին

Օվերդրաֆտի/վարկային գծի տարեկան տոկոսադրույք

Թողարկված (գրավադրվող) պարտատոմսի արժեկտրոնային եկամտաբերության տոկոսին գումարած տարեկան  3% չափով (փաստացի տոկոսադրույք՝ 7.78-8.53%)

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ օրական 0.07%
Ժամկետանց  օվերդրաֆտի/վարկային գծի  գծով տույժ օրական 0.06%
Օվերդրաֆտի/վարկային գծի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

Ընդ որում գրավի առարկայի արժեքը հաշվարկվում է հիմք ընդունելով գրավադրվող պարտատոմսի անվանական արժեքը (գրավի արժեք = պարտատոմսի քանակ x պարտատոմսի անվանական արժեք)

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Նախկին պայմաններ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր 
  • Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ)
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 3 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները մինչև 30/06/2022 թվականը։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 21.07.2022 | 17:38

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: