header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Օվերդրաֆտ MasterCard Gold քարտերով
Կիսվել`

Օվերդրաֆտ MasterCard Gold քարտերով

Առաջարկում ենք 30 օր արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ MC Gold քարապանների համար՝ ընթացիկ ֆինանսական ծախսերը հոգալու համար:

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո

  • Առավելագույն գումար

    5․000․000 ՀՀ դրամ, 10․000 ԱՄՆ դոլար, 8․000 Եվրո

  • Օվերդրաֆտի ժամկետ

    24 ամիս

Տրամադրման պայմաններ

Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում:

Վարկառու 25 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Օվերդրաֆտի նպատակ Սպառողական
Օվերդրաֆտի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Օվերդրաֆտի  գումար 1.500.000 -5․000․000 ՀՀ դրամ, 3.000- 10․000 ԱՄՆ դոլար, 2.000- 8․000 Եվրո
Օվերդրաֆտի  ժամկետ 12-24 ամիս
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամ՝ 17%, ԱՄՆ դոլար՝ 15%, Եվրո՝ 14%
Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք ՀՀ դրամ՝ 15,99-18,58% ԱՄՆ դոլար՝ 14,30-16,91% Եվրո՝ 13,47-16,70%
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ MasterCard Gold վճարային քարտի միջոցով
Վճարային քարտի գործողության ժամկետ 24 ամիս
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար Համաձայն Բանկում գործող սակագնի*
Կանխիկ կամ անկանխիկ տնօրինում (բացառությամբ առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների) 1%
Օվերդրաֆտի մարումներ Ժամկետի վերջում, 0% շեղում
Արտոնյալ ժամանակահատված 30 օր
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ Օրական 0.13%
Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ Օրական 0.13%
Օվերդրաֆտի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում


Ուշադրություն․ 
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 05․02․21 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 512,13 ՀՀ դրամ, 1 Եվրո՝ 624,21 ՀՀ դրամ։

Տոկոսադրույք հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված միջոցների դիմաց, արտոնյալ ժամանակահատվածով օվերդրաֆտների դեպքում սկսած գործարքի կատարման 30-րդ օրացույցային օրից, իսկ ժամկետի վերջում մարման պայմանով, առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային գծերի դեպքում՝ գործարքի կատարման օրից, իսկ հաշվի նվազագույն շարժը չի պահանջվում։

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմողի  անձնագրի և  սոցիալական քարտի (բացակայության դեպքում, համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք) պատճենները 
  • Տեղեկանք` հիմնական աշխատավայրից` զբաղեցված պաշտոնի և  աշխատավարձի չափի վերաբերյալ (առկայության դեպքում)
  • Ինքնազբաղվածի դեպքում` պետ. ռեգիստրի վկայականի պատճեն ներդիրներով,  անհրաժեշտության դեպքում պետ.ռեգիստրից տեղեկանք տնօրեն/հիմնադիր լինելու վերաբերյալ, այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով:
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 10 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Սպառողի կողմից պարտավորությունների կատարման դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից առաջնահերթ մարվում են․

  • Հաշվարկված տույժերը/տուգանքները և ԲՏՀԴ-ն (դրանց առկայության դեպքում),
  • Հաշվարկված  տոկոսագումարը
  • Մայր գումարը  

Վարկային հայտի բավարարման գործոններ

  1. Վարկառուի կողմից ներկայացվել ենանհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացման պահին  ժամկետանց պարտավորությունների բացակայություն։ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 24 ամիսների ընթացքում  ժամկետանց պարտավորությունների (բացառությամբ երաշխավորությունների) գծով օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր, իսկ անընդմեջ ժամկետանց օրերի քանակը՝ ոչ ավել քան 15 օր
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է դրական։
  4. Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդիվարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը ունեցել է ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների)  կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 15 օրը։ 
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է բացասական։
  4. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը։
  5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
  7. Եվ այլն։

18․12․23թ․-ից  հետո տրամադրված ԱՄՆ դոլար արժույթով վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ 18․12․23-ի դրությամբ գործող վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների` այդ պահի դրությամբ մնացորդ ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ հետագա կանխիկացման համար՝ 0.5% սակագին։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները: Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորություններըչկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 18.12.2023 | 10:55

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: