header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ներքին դիտարկումների բաժնի գլխավոր մասնագետ

Ստորաբաժանում ` Ներքին դիտարկումների բաժին

Աշխատանքի անցնելու ամսաթիվ` անմիջապես

Ժամկետը` մշտական

Վայր` Երևան, Հայաստան

Աշխատաժամանակը` լրիվ դրույք

Աշխատանքային պարտականությունները․

  • ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի շրջանակներում Բանկում ձեռնարկվող միջոցառումների ու գործընթացների ապահովում,
  • ՓԼ/ԱՖ կանխարգելման տեսանկյունից Բանկի կատարած գործարքների և հաստատած գործարար հարաբերությունների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատասխանության ապահովում,
  • Գործառնական օր համակարգում oրական կտրվածքով Բանկի անունից Լիազոր մարմնին պարտադիր տրամադրման ենթակա (առկայության դեպքում նաև կասկածելի) գործարքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում,
  • Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով վերլուծությունների իրականացում,
  • Տեղեկատվություն տրամադրող ստորաբաժանումների կողմից բաժնին ներկայացված պարտադիր տեղեկացման և Կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, ամփոփում, պահպանում,
  • ՓԼ/ԱՖ կանխարգելմանն առնչվող անձանց համար ՓԼ/ԱՖ կանխարգելման պահանջների վերաբերյալ դասընթացների կազմակերպում,
  • Հաճախորդների պատշաճ ուսումնասիրությունների ապահովում, փաստաթղթավորում, հաշվետվությունների ներկայացում։

Ներկայացվող պահանջները․

  • Բարձրագույն տնտեսագիտական/իրավաբանական կրթություն,
  • Ֆինանսաբանկային համակարգի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Բանկային համակարգը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի իմացություն,
  • Ոլորտին համապատասխան սերտիֆիկացումները կդիտարկվեն որպես առավելություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • MS Office ծրագրի լավ իմացություն,
  • Մեծ ծավալի տվյալների հետ աշխատելու ունակություն,
  • Վերլուծական գործիքների և մեթոդների իմացություն,
  • Տեղեկատվության մշակման և պլանավորման կարողություն,
  • Հաշվետվությունների վարման գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն,
  • Ժամանակը կառավարելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ

Դիմելու ընթացակարգը․ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Ներքին դիտարկումների բաժնի գլխավոր մասնագետ/:

Տեղադրման ամսաթիվ ` 06.08.2025

Դիմել

Էջը թարմացվել է` 06.08.2025 | 15:22

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: