Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի առաջատար վերլուծաբան
Ստորաբաժանում ` Գործառնական ռիսկերի կառավարման բաժին
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի առաջատար վերլուծաբանի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
- Գործառնական ռիսկերի ի հայտ եկած դեպքերի հավաքագրում և տեղեկատվական բազայի ձևավորում,
- Գործառնական ռիսկերի գնահատում,
- Գործարար գործընթացների ուսումնասիրություն, ռիսկերի վերլուծություն ու փաստաթղթավորում, ռիսկերի քարտեզի կազմում,
- Բանկում իրականացվող գործարքների ուսումնասիրություն,
- Բանկում իրականացվող գործարքների համար՝ Բանկում գործող սակագների համաձայն, միջնորդվճարների գանձման հսկողություն,
- Դիլինգային կենտրոնի կողմից հաստատվող շեղված փոխարժեքով գործարքների ընթացիկ հսկողություն։
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման ոլորտում,
- Microsoft Office ծրագրային փաթեթի և ՀԾ բանկ ծրագրի գերազանց իմացություն,
- Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
Տեղադրման ամսաթիվ ` 01.04.2025
Էջը թարմացվել է` 01.04.2025 | 18:50
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: