header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
INSPORT-ի հաճախորդներին օվերդրաֆտ
Կիսվել`

INSPORT-ի հաճախորդներին օվերդրաֆտ

Առողջ ապրելակերպն առողջ ապագայի գրավականն է: Տրամադրում ենք օվերդրաֆտներ ձեր առողջ ապրելակերպն ապահովելու համար:

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    1.000.000 ՀՀ դրամ

  • Ժամկետ

    6-12 ամիս

  • Տոկոսադրույք

    12%, փաստացի տոկոսադրույք՝ 13.07-16.72%

Տրամադրման պայմաններ

Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի Զեյթուն մասնաճյուղում։

Վարկառու

 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 60 տարեկանը

Օվերդրաֆտի նպատակ

INSPORT մարզաառողջարանային կենտրոնի անդամակցության քարտի ձեռքբերում

Օվերդրաֆտի արժույթ

ՀՀ դրամ

Օվերդրաֆտի նվազագույն  գումար

100.000 ՀՀ դրամ

Օվերդրաֆտի առավելագույն գումար

1.000.000 ՀՀ դրամ

Oվերդրաֆտի նվազագույն ժամկետ

6 ամիս

Oվերդրաֆտի առավելագույն ժամկետ

12 ամիս

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

12%

Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք

13.07-16.72%

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ

Անկանխիկ, վճարային քարտի միջոցով։ Վճարումը կատարվում է մարզաառողջարանային կենտրոնի POS-տերմինալի միջոցով

Վճարային քարտի տեսակ

MC Standard   կամ Visa Classic  

Վճարային քարտի գործողության  ժամկետ

24 ամիս

Քարտի տարեկան սպասարկման վճար

Համաձայն Բանկի գործող սակագնի

Տոկոսագումարների մարումներ

Ամսական

Օվերդրաֆտի մարումներ

Ամենամսյա, հավասարաչափ ամորտիզացիայի մարման եղանակով

Ժամկետանց տոկոսա­­գումարի գծով տույժ

օրական 0.07 %

Ժամկետանց վարկի գծով տույժ

օրական 0.06 %

Օվերդրաֆտի  վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Փաստացի օգտագործված միջոցների դիմաց հաշվարկվում է օվերդրաֆտի անվանական տոկոսադրույք՝ համաձայն վարկային համաձայնագրի։ Տոկոսագումարները հաշվարկում են օրական կտրվածքով՝ վարկային միջոցների օգտագործման օրից սկսած, և հաշվի նվազագույն շարժ չի պահանջվում։

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր

Անձը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

  • Անձնագիր
  • Նույնականացման քարտ։

Եթե անձը հաստատող փաստաթուղթը նույնականացման քարտ չէ, ապա ներկայացվում է նաև հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

  • Սոցիալական քարտ (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք կամ պարտավորագիր սոցիալական քարտը ներկայացնելու մասին)
  • Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Վարկային հայտի բավարարման գործոններ

  1. Վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը չի ունեցել ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների)  կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չի գերազանցել 30 օրը ։
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում «էլեկտրոնային «ՍՔՈՐԻՆԳ» համակարգով վարկունակության գնահատման արդյունքում եզրակացությունը եղել է դրական։ Եթե հաճախորդը գրանցված աշխատող չէ, ապա գործող վարկային պարտավորությունների (բացառությամբ անշարժ և շարժական գույքերով ապահովված պարտավորությունների) հանրագումարը դրամային արտահայտությամբ չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։
  4. Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի կողմից չեն ներկայացվել  անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը ունեցել է ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների)  կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 30 օրը։ 
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է բացասական։
  4. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
  5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
  7. Եվ այլն։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 07.08.2023 | 16:31

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: