Վճարային քարտերի մասին
Վճարային քարտերը բանկային հաշվին կցված պլաստիկ քարտեր են, որոնք հնարավորություն են տալիս քարտատիրոջն օգտագործել իր հաշվին եղած դրամական միջոցները: Պլաստիկ քարտերը նախատեսված են.
- հաշվից գումար կանխիկացնելու
- ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումն անկանխիկ, այդ թվում`առցանց, կատարելու համար:
Պլաստիկ քարտերի շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը զբաղեցնում է մրցակցային բարձր դիրք, ինչը պայմանավորված է ոչ միայն քարտերին տրվող պայմանների մատչելիությամբ, այլև` քարտատեսակների բազմազանությամբ: Յուրաքանչյուր զբաղվածության անձ կարող է գտնել իր պահանջներին ու հնարավորություններին բավարարող քարտ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկվող քարտերի բազմազանության մեջ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մասնաճյուղերի ու բանկոմատների միջոցով քարտապանները կարող են առանց լրացուցիչ միջնորդավճարների օգտվել քարտային հաշվին առկա դրամական միջոցներից: Իսկ ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով քարտային հաշիվների կառավարումը դառնում է էլ ավելի արդյունավետ և արագ:
Բանկի կողմից թողարկված միջազգային վճարահաշվարկային քարտերով Քարտի արժույթից տարբերվող արժույթներով գործարքներ կատարելիս կիրառվում է Բանկում գործարքի հաշվառման օրվա համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքը, իսկ Բանկի կողմից նման փոխարժեք սահմանված չլինելու դեպքում` միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված փոխարժեքը: Միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված, գործարքի կատարման պահին գործող արտարժույթի փոխարժեքի և Բանկի կողմից գործարքի հաշվառման օրվա համար սահմանված արտարժույթի փոխարժեքի միջև տարբերության դեպքում առաջացած բացասական տարբերությունը գանձվում է Քարտապանի քարտային հաշվից:
Քարտերը ճիշտ և անվտանգ օգտագործելու համար առաջարկում ենք պահպանել մի քանի հիմնական կանոններ․
- Անվտանգ օնլայն գործարքներ
- Քարտից անվտանգ օգտվելու ուղեցույց
Էջը թարմացվել է` 06.12.2024 | 15:38
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: