Օնլայն բանկինգ
Կիսվել`

Պայմաններ

Սույնով հայտնում եմ, որ լրացել է իմ 14 տարին և ես դատարանի կողմից զրկված չեմ բանկում հաշվի բացելու իրավունքից: Ինձ համար հասկանալի է, որ սույն դիմում-հայտի հիման վրա իմ անունով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում կբացվի քարտային հաշիվ, որը կակտիվանա և ես դրա միջոցով գործարքներ կարող եմ կատարել բացառապես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հետ գրավոր մեկ ամբողջական փաստաթւղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու դեպքում, որին ծանոթացել եմ բանկի կայքում և որի համար ևս կարող եմ այցելել սույն դիմումի համապատասխան սյունակում իմ կողմից լրացված մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ: Ես տեղյակ եմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բանկային հաշվով գործարքների կատարումը սահմանափակված կամ դադարեցված լինելու, ինչպես նաև դրամական միջոցների արգելադրված լինելու դեպքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն կարող է համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակի մերժել գործարքի կատարումը: Սույն դիմում-հայտն իմ կողմից լրացված է սեփական նախաձեռնությամբ, կամավոր, առանց որևէ կողմնակի ազդեցության բռնության, հարկադրանքի կամ խաբեություն, ինչպես նաև առանց որևէ ծանր հանգամանքների կամ ծայրահեղ անհրաժեշտ վիճակների առկայության: Տեղեկացված եմ, որ Բանկի ինտերնետային կայքի միջոցով պատվիրված, սակայն մեկ ամսվա ընթացքում իմ կողմից չստացված վճարային քարտերը ենթակա են փակման և ոչնչացման:

Սույն դիմում-հայտն արտահայում է իմ մտադրությունները, որոնք ես արտահայտում եմ սթափ վիճակում, չունեմ առողջության հետ կապված որևէ խնդիր, որը կարող էր խոչընդոտել սույն դիմում-հայտի լիարժեք ընկալմանը, մոլորության մեջ չեմ գտնվում, լիովին գիտակցում եմ իմ գործողությունների դերն ու նշանակությունը, գործունակության մեջ սահմանափակված չեմ:


 

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 09.07.2020 | 12:21

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: