Լիզինգային գործառնությունների բաժնի մասնագետ
Ստորաբաժանում ` Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչություն
Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես
Վայր՝ ք․Երևան
Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ
- Պոտենցիալ լիզինգառու և/կամ մատակարար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներգրավելու նպատակով ակտիվ վաճառքների իրականացում,
- պոտենցիալ լիզինգառուների դիմումների և ներքին իրավական ակտերով պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա լիզինգառուների, լիզինգի առարկաների, մատակարարների և լիզինգի տրամադրման գործընթացում մասնակցող այլ մասնակիցների գնահատում և համապատասխան եզրակացությունների պատրաստում,
- Լիզինգի առարկաների պահպանման պայմանների, դրանց հետ կապված ռիսկի բացահայտում, գնահատում, կառավարում և ընթացիկ հսկողություն,
- Լիզինգառուի բիզնեսի ուղեկցում, գործունեության հետ կապված առկա և հնարավոր ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում,
- Լիզինգի նոր գործիքների, ակցիաների ներդրում և կիրառում, որոնք կարող են օժանդակել լիզինգների եկամտաբերության բարձրացմանը և ծավալի աճին՝ հաշվի առնելով միջազգային փորձը,
- Լիզինգների տրամադրման շրջանակներում Բանկի լիզինգառուների և հաճախորդների խորհրդատվություն,
- Սահմանված ժամկետներում համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում Բանկի կառավարման մարմիններին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսաբանկային կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լիզինգի ոլորտում,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն։ ՀԾ բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Լիզինգային գործառնությունների բաժնի մասնագետ/:
Տեղադրման ամսաթիվ ` 20.10.2025
Դիմել
Դիմելու վերջնաժամկետ`
07.11.2025
Էջը թարմացվել է` 20.10.2025 | 21:50
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: