Վարկային մասնագետ, ք․ Արտաշատ (Ագրովարկավորման բաժին)
Ստորաբաժանում ` Ագրովարկավորման բաժին
Աշխատանքի անցնելու ամսաթիվ` անմիջապես
Վայր` ք․ Արտաշատ
Աշխատանքի տեսակ` լրիվ դրույք
- Պոտենցիալ վարկառուների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության և վճարունակության գնահատում,
- Վարկային կոմիտեին վարկային գործերի ներկայացում,
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում և հետագա սպասարկում,
- Տրամադրված վարկերի մոնիտորինգի իրականացում:
- Բարձրագույն կրթություն` տնտեսագիտություն, գյուղատնտեսություն կամ մաթեմատիկա մասնագիտությամբ,
- Վերլուծություններ կատարելու կարողություն,
- Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն,
- Հայերեն լեզվի (գերազանց) իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վարկային մասնագետ ք․ Արտաշատ (Ագրովարկավորման բաժին)/:
Տեղադրման ամսաթիվ ` 13.11.2025
Էջը թարմացվել է` 13.11.2025 | 10:14
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: