Իրավաբան (Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին)
Ստորաբաժանում ` Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժինը փնտրում է իր նոր թիմակցին։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի ներկայացուցչության ապահովում ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում և Արբիտրաժային դատարանում,
- Բանկի անունից ներկայացվող հայցադիմումների կազմում,
- Բանկի կողմից ներկայացված օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռների հարկադիր կատարման ներկայացնելու պահանջների իրականացում,
- Գրությունների, միջնորդությունների, հաշտության համաձայնությունների կազմում,
- Սնանկ ճանաչելու և սնանկության պահանջի գրանցման վերաբերյալ դիմումների կազմում,
- Վարչության գործունեության ընթացքում ծագած իրավական հարցերի վերաբերյալ եզրակացությունների և խորհրդատվությունների տրամադրում։
Պահանջվող գիտելիքները
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Microsoft Office-ի իմացություն,
- Պատասխանատվության զգացում,
- Ճշտապահություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Ժամանակի կառավարման կարողություն,
- Վարժ և սահուն խոսք կառուցելու հմտություն,
- Կազմակերպչական հմտություններ։
Դիմելու ընթացակարգը՝ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանում։
Տեղադրման ամսաթիվ ` 15.10.2025
Էջը թարմացվել է` 15.10.2025 | 09:44
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: