Հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ք․ Գյումրի
Ստորաբաժանում ` Գյումրի մասնաճյուղ
Վայր` քաղաք Գյումրի
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Գյումրիում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Աշխատանքային պարտականությունները՝
- Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում,
- Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում,
- Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնությունների իրականացում,
- Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք,
- Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան։
Ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
- Բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն։
Դիմելու ընթացակարգը՝ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանում։
Տեղադրման ամսաթիվ ` 20.10.2025
Էջը թարմացվել է` 20.10.2025 | 22:06
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: