Մասնաճյուղի կառավարչի տեղակալ
Ստորաբաժանում ` Մասիս մասնաճյուղ
Ժամկետը՝ անժամկետ
Վայր`ՀՀ ք. Մասիս
Աշխատաժամանակը`08։45-17։30
Աշխատանքային պարտականությունները․
- Կազմակերպել, ղեկավարել և վերահսկել մասնաճյուղի և ենթակա բաժինների աշխատանքները,
- Մասնակցել աշխատակիցների աշխատանքների բաշխման, գնահատման և կատարելագործման գործընթացներին,
- Զարգացնել և ներդնել հաճախորդակենտրոն սպասարկման լավագույն փորձը,
- Իրականացնել վարկավորման գործընթացների մշակում և ներդրում,
- Զբաղվել նոր հաճախորդների ներգրավման, ծառայությունների և սակագների մրցունակության ապահովման ծրագրերով,
- Իրականացնել ռիսկերի գնահատում և ակտիվների որակի բարձրացման միջոցառումներ,
- Հետևել գործարքների փաստաթղթավորման համապատասխանությանը՝ օրենքներին և ներքին կարգավորումներին,
- Նպաստել բանկի դրական կերպարի ձևավորմանը և բիզնեսի երկարաժամկետ արժեքի բարձրացմանը
- Մասնակցել աշխատակիցների վերապատրաստման, հմտությունների զարգացման և թիմի կառուցման գործընթացներին։
Ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- Վարկավորման, սպասարկման և ռիսկերի կառավարման ոլորտների իմացություն,
- Կառավարական և հաղորդակցական հմտություններ, թիմի առաջնորդման ունակություն,
- Վերլուծական մտածողություն, նախաձեռնողություն և ռազմավարական մոտեցում,
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)։
Դիմելու ընթացակարգը․ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանում։
Տեղադրման ամսաթիվ ` 20.10.2025
Դիմել
Դիմելու վերջնաժամկետ`
16.11.2025
Էջը թարմացվել է` 20.10.2025 | 22:05
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: