header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Տվյալների վերլուծաբան

Ստորաբաժանում ` Վաճառքի և բիզնեսի զարգացման վարչություն

Աշխատանքի Նկարագրություն

Տվյալների վերլուծաբանը պատասխանատու կլինի բանկային տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար՝ ապահովելու բանկի ռազմավարական որոշումները, ռիսկերի կառավարման գործընթացները և հաճախորդների սպասարկման որակը:

Աշխատանքային պարտականություններ
  • Հավաքագրել և մշակել առկա տվյալներ՝ վաճառքի, հաճախորդների վարքագծի, բիզնեսի և պրոդուկտների վերաբերյալ,
  • Պատրաստել վերլուծություններ և հաշվետվություններ՝ բանկային գործառնությունների զարգացման համար,
  • Հիմնվելով ստացված վերլուծությունների արդյունքների վրա՝ ներկայացնել առաջարկություններ,
  • Մշակել և կիրառել տվյալների մոդելներ՝ բանկի բիզնես վերլուծության պահանջներին համապատասխան,
  • Մշակել և իրականացրել կանխատեսողական մոդելներ՝ բանկային պրոդուկտների զարգացման և հաճախորդների վարքագծի կանխատեսման նպատակով,
  • Օգտագործել վերլուծական գործիքներ (SQL SMS(ETL), Power BI (DAX), Excel) տվյալների մաքրման, մշակման և վերլուծության համար,
  • Մշակել դինամիկ վահանակներ և հաշվետվություններ՝ բանկի ղեկավարության և շահառու այլ ստորաբաժանումների համար:
Անհրաժեշտ հմտություններ

Բարձրագույն կրթություն

Բարձրագույն կրթություն (տվյալների վերլուծության, տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ հաշվապահության բակալավրի աստիճան),

Աշխատանքային փորձ

Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է՝ բանկային կամ ֆինանսական ոլորտում),

Տեխնիկական հմտություններ

  • SQL Server,  Power BI կամ Excel գործիքների կիրառական գիտելիքներ,
  • Microsoft Excel -ի խորը գիտելիքներ՝ պարամետրական վերլուծություն, տվյալների մոդելավորում,
  • Տվյալների մաքրման, մշակման և վիզուալիզացման կիրառական գիտելիքներ,
  • ՀԾ Բանկ համակարգի իմացութուն,

Անհատական հմտություններ

  • Անգլերենի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների և ճշգրտության նկատմամբ,
  • Թիմում և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • Ժամանակը կառավարելու կարողություն:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Տվյալների վերլուծաբան/:

Տեղադրման ամսաթիվ ` 17.11.2025

Դիմել

Էջը թարմացվել է` 17.11.2025 | 17:49

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: