header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Սիսիան

Ստորաբաժանում ` Սիսիան մասնաճյուղ

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Սիսիանում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

 
Աշխատանքային պարտականություններ
  • Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում,
  • Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում,
  • Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնությունների իրականացում,
  • Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք,
  • Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրո­նա­կան բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
  • Բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Սիսիան/:

Տեղադրման ամսաթիվ ` 31.10.2025

Դիմել

Էջը թարմացվել է` 31.10.2025 | 16:28

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: