ՄՌ համակարգերի վերլուծաբան
Ստորաբաժանում ` ՄՌ վարչություն
Մեր HR թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՄՌ համակարգերի վերլուծաբանի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
- Վերլուծել և բարելավել Բանկի ներսում օգտագործվող ՄՌ տեղեկատվական համակարգերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը բիզնես նպատակներին,
- Համագործակցել ՄՌ և ՏՏ թիմերի հետ՝ նոր գործառույթների ներդրման, թարմացումների և ինտեգրացիաների իրականացման նպատակով,
- Մասնակցել ՄՌ գործընթացների թվայնացման նախագծերին՝ հավաքագրելով բիզնես պահանջները և կազմելով տեխնիկական առաջադրանքներ,
- Կատարել համակարգային թեստավորումներ, պատրաստել ուսուցման նյութեր և իրականացնել օգտատերերի խորհրդատվություն,
- Ապահովել տվյալների համապատասխանությունը ներքին կանոնակարգերին և կարգավորող պահանջներին,
- Ստորաբաժանումների ղեկավարների հետ համագործակցությամբ մշակել և ներդնել աշխատակիցների արդյունավետության և կատարողականի գնահատման համակարգեր (KPI)՝ ապահովելով դրանց համապատասխանությունը Բանկի ռազմավարական նպատակներին,
- Իրականացնել ներդրված KPI համակարգերի պարբերական մոնիթորինգ, հավաքել և վերլուծել տվյալներ տարբեր ստորաբաժանումներից,
- Մշակել և ներկայացնել պարբերական ամփոփ հաշվետվություններ ղեկավարությանը,
- Բացահայտել արդյունավետության բացեր և առաջարկել համապատասխան բարելավման քայլեր,
- Ապահովել KPI համակարգերի շարունակական բարելավումը՝ հաշվի առնելով ընկերության զարգացման ուղղությունները, ոլորտային միտումները և լավագույն փորձը:
- Բարձրագույն կրթություն ՏՏ, ֆինանսական վերլուծության, մարդկային ռեսուրսների կառավարման կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ ՄՌ համակարգերի վերլուծության, կատարողականի գնահատման, բիզնես գործընթացների և KPI համակարգերի մշակման/ներդրման ոլորտում (նախընտրելի՝ ֆինանսաբանկային համակարգ),
- Վերլուծական հմտություններ և տվյալների կառավարման գործիքների տիրապետում (Excel, Power BI և այլն),
- Տեխնիկական մտածողություն,
- Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց հմտություններ,
- Թիմայնություն, նախաձեռնողականություն,
- Ժամանակը կառավարելու կարողություն,
- Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ վարձատրություն՝ բանկային ոլորտին համարժեք,
- Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություններ՝ ներքին և միջազգային ծրագրերի շրջանակներում,
- Առողջապահական ապահովագրություն, լրացուցիչ արտոնություններ և բոնուսային համակարգ,
- Մեկ տարվա ընթացքում 5 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ),
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից,
- Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված թափանցիկության, թիմային աշխատանքի և զարգանալու վրա։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /ՄՌ համակարգերի վերլուծաբան/:
Տեղադրման ամսաթիվ ` 20.10.2025
Էջը թարմացվել է` 20.10.2025 | 21:47
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: