header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Մինչդատական հավաքագրումների բաժնի ավագ մասնագետ

Ստորաբաժանում ` Խնդրահարույց ակտիվների կառավարման վարչություն

Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես
 
Վայր՝ ք. Երևան
 
Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք

Մենք փնտրում ենք Մինչդատական հավաքագրումների բաժնի ավագ մասնագետի, ով կհամալրի Խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության թիմը։ Մինչդատական հավաքագրումների բաժնի ավագ մասնագետն իրականացնում է սկզբնական փուլում ժամկետանց դարձած վարկային պարտավորությունների վերականգնմանն ուղղված աշխատանքներ։Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Խնդրահարույց ակտիվների հսկողություն և սպասարկում խնդրահարույց ակտիվների ժամկետանց դառնալու 3-րդ օրացուցային օրվանից մինչև 41 օրացուցային օր ժամանակահատվածում, վարկային պորտֆելի վերլուծություն, պարտավորությունների մարման նպատակով բանակցությունների վարում,
  • Հեռախոսազանգերի միջոցով Պարտապաններին ծանուցման գործընթացի իրականացում՝ ժամկետանց պարտավորության առկայության, պարտքի գումարի չափի, մարման ժամկետների, ինչպես նաև պարտավորությունների չկատարման հետևանքների մասին,
  • Պարտապանների դիմումների, գրությունների ուսումնասիրություն և պատասխանում,
  • Հաճախորդների դիմումների ներկայացում համապատասխան կոմիտեի քննարկմանը, դիմումների պատասխանների և որոշումների կազմում,
  • Ժամկետանց վարկային պարտավորությունների մարման նպատակով բանակցությունների վարում,
  • Բանակցությունների արդյունքների մասին զեկույցների պատրաստում և ներկայացում ղեկավարներին,
  • ընթացիկ հսկողության իրականացում վարկավորող ստորաբաժանման կողմից պարտապաններին առձեռն կամ պատվիրված փոստով ուղարկվող (ներկայացվող) նախապահանջ ծանուցումների և բռնագանձման ծանուցումների ուղարկման, ինչպես նաև խնդրահարույց գործի փաթեթը Խնդրահարույց ակտիվների կառավարման վարչություն փոխանցելու գործընթացի նկատմամբ,
  • Սահմանված ժամկետներում համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարներին։

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների/տնտեսագիտության ոլորտում,
  • Ֆինանսաբանկային համակարգի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի և ՀԾ բանկ ծրագրի լավ իմացություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու կարողություն,
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հաշվետվություններ ներկայացնելու կարողություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել հետևյալ Էլ․ հասցեով՝ hr@araratbank.am։ Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Մինչդատական հավաքագրումների բաժնի ավագ մասնագետ/:

Տեղադրման ամսաթիվ ` 09.10.2025

Դիմել

Էջը թարմացվել է` 09.10.2025 | 09:45

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: