Վճարային քարտերով զեղծարարությունների կառավարման մասնագետ (գիշերային հերթափոխ)
Ստորաբաժանում ` Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչություն
Աշխատանքային պարտականություններ՝
- SmartVista համակարգում քարտապանների և սպասարկման կետերի, քարտային գործառնությունների վերլուծություն, կասկածելի գործարքների բացահայտում, դրանց զեղծարարության և ոչ զեղծարարության գնահատում,
- Քարտապանների հետ կապի հաստատում նրանց քարտերով կատարված կասկածելի գործարքների իսկության ճշտում կատարելու նպատակով,
- Քարտային գործարքների զեղծարարության կանխարգելմանն ուղղված համապատասխան կանոնների մշակում,
- Զեղծարարական գործարքների կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,
- Քարտերի ակտիվացում և բլոկավորում,
- Քարտային բոլոր գործարքների ուսումնասիրություն, հաշվետվությունների կազմում։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կամ տեխնիկական կրթություն,
- Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն և ՀԾ Բանկ ծրագրի իմացություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Գիշերային ժամերին աշխատելու պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վճարային քարտերով զեղծարարությունների կառավարման մասնագետ (գիշերային հերթափոխ)/:
Տեղադրման ամսաթիվ ` 06.08.2025
Էջը թարմացվել է` 29.09.2025 | 21:35
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: