Վճարային տերմինալների և բանկոմատների տեխնիկական սպասարկման մասնագետ
Ստորաբաժանում ` Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչություն
Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես
Վայր՝ ք․Երևան
Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք
ԱրարատԲանկի Պլաստիկ քարտերով գործառնություւների վարչության թիմը համալրելու նպատակով փնտրում ենք բանկոմատների և վճարային տերմինալների տեխնիկական սպասարկման սկսնակ մասնագետի։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։
Աշխատանքային պարտականություններ
- Բանկոմատների և վճարային տերմինալների տեխնիկական սպասարկում,
- Բանկոմատների և վճարային տերմինալների ինկասացիա,
- Վճարային տերմինալների պրոֆիլակտիկ աշխատանքների կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- ՀԾ Բանկ ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Տեխնիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վճարային տերմինալների և բանկոմատների տեխնիկական սպասարկման մասնագետ/:
Տեղադրման ամսաթիվ ` 08.07.2025
Էջը թարմացվել է` 08.07.2025 | 21:38
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: