Ֆինանսական վերլուծաբան (արժեթղթերի շուկա)
Ստորաբաժանում ` Ներդրումային ծառայությունների խորհրդատվության և վերլուծության բաժին
Մենք փնտրում ենք մոտիվացված թիմակցի, ով կմիանա Բանկի Ներդրումային ծառայությունների վարչության թիմին և կիրականացնի հետևյալ գործառույթները՝
Աշխատանքային պարտականություններ՝
- Բանկի հաճախորդների արժեթղթերի պորտֆելի ձևավորման խորհրդատվության մատուցում,
- Բանկի կողմից Հաճախորդներին առաջարկվող ներդրումային պորտֆելների կազմում՝ ամենօրյա կտրվածքով,
- Տեղական և միջազգային ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ վերլուծությունների իրականացում,
- Տեղական շուկայում մակրոտնտեսական վերլուծությունների իրականացում,
- Ներդրումային բանկային ծառայությունների մատուցման համար պոտենցիալ հաճախորդների թիրախային խմբերի բացահայտում,
- Օրական և/կամ շաբաթական ֆինանսական վերլուծական նյութի պատրաստում և Էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում թիրախավորված հաճախորդներին,
- Ներդրումների համար առավել հեռանկարային շուկաների և տնտեսության ճյուղերի մոնիտորինգի իրականացում,
- Պետական և կորպորատիվ արժեթղթերի ընտրության համար անհրաժեշտ ֆինանսական ցուցանիշների վերլուծությունների իրականացում,
- Ամսական ֆինանսական վերլուծական տեղեկագրերի պատրաստում։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն տնեսագիտական/ֆինանսական կրթություն,
- Ներդրումային վկայականների առկայությունը ցանկալի է (օր.՝ CFA Level 1, ACCA կամ համարժեք),
- Ֆինանսական վերլուծության, ներդրումային խորհրդատվության կամ կապիտալի շուկաների ոլորտում մասնագիտական փորձը կդիտվի որպես առավելություն,
- Բանկային համակարգի կամ ներդրումային ընկերության փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների շատ լավ իմացություն,
- Excel-ի տիրապետում (ֆինանսական մոդելավորում, բանաձևեր, վիզուալիզացիա),
- PowerPoint և Word ծրագրերի լավ իմացություն,
- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և գնահատման կարողություն,
- Ներդրումային պորտֆելների կառավարման և ռիսկերի վերլուծության հմտություններ,
- Տեղական և միջազգային ֆինանսական շուկաների ու գործիքների խորը իմացություն,
- Մակրոտնտեսական տվյալների վերլուծության և կանխատեսման կարողություն,
- Փորձ ֆինանսական մոդելների և վերլուծական գործիքների կիրառման մեջ (Excel, Bloomberg, Reuters, և այլն),
- Վերլուծական, տրամաբանական և մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն։
Մասնագիտական Հմտություններ՝
- Ֆինանսական վերլուծություն
- MS Excel
- Ֆինանսական մոդելավորում
- Ռիսկերի վերլուծություն
Անձնական հմտություններ՝
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
- Վերլուծական հմտություններ
- Աշխատասիրություն
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Ֆինանսական վերլուծաբան/:
Տեղադրման ամսաթիվ ` 30.05.2025
Էջը թարմացվել է` 24.06.2025 | 16:21
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: