Տեխնիկական սպասարկման մասնագետ
Ստորաբաժանում ` Տեխնիկական սպասարկման բաժին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկի Տեխնիկական սպասարկման թիմին և կիրականացնի հետևյալ գործառույթները՝
Աշխատանքային պարտականություններ՝
- տեխնիկական խնդիրների հայտնաբերում և կառավարում,
- նոր տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքի վերահսկում,
- աշխատակիցներին ծրագրային հասանելիության տրամադրում,
- տեխնիկական աջակցում,
- ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում:
Անհրաժեշտ հմտություններ՝
- ցանցային համակարգերի (Exchange, Domain) և սարքավորումների հետ աշխատելու հմտություն, ցանցային ինժիներիայի տիրապետում,
- Windows օպերացիոն համակարգի տիրապետում,
- Microsoft-ի փաթեթի բազային իմացություն,
- էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի հմտություն,
- ֆորսմաժորային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- թիմային աշխատանք,
- խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- կազմակերպչական հմտություններ։
Մասնագիտական Հմտություններ՝
- MS Windows, MS Office
- MS Exchange
Անձնական հմտություններ՝
- թիմում աշխատելու ունակություն
- արագ կողմնորոշվելու կարողություն
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Տեխնիկական սպասարկման մասնագետ /:
Տեղադրման ամսաթիվ ` 30.05.2025
Էջը թարմացվել է` 30.05.2025 | 20:41
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: