
Visa Gold քարտերով
Եթե դուք Visa Gold քարտապան եք և ունեք ընթացիկ ֆինանսական ծախսերը հոգալու անհրաժեշտություն, առաջարկում ենք օգտվել 30 օր արտոնյալ ժամանակահատվածով վարկային գծից:
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո
-
Առավելագույն գումար
5․000․000 ՀՀ դրամ, 10․000 ԱՄՆ դոլար, 8․000 Եվրո
-
Օվերդրաֆտի ժամկետ
24 ամիս
Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում:
Վարկառու | 25 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ |
Օվերդրաֆտի նպատակ | Սպառողական |
Օվերդրաֆտի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
Օվերդրաֆտի առավելագույն գումար | 5․000․000 ՀՀ դրամ, 10․000 ԱՄՆ դոլար, 8․000 Եվրո |
Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ | 24 ամիս |
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք | ՀՀ դրամ՝ 17%, ԱՄՆ դոլար՝ 15%, Եվրո՝ 14% |
Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք | ՀՀ դրամ՝ 18,12%, ԱՄՆ դոլար՝ 15,92%, Եվրո՝ 14,84% |
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ | Visa Gold վճարային քարտի միջոցով* |
Վճարային քարտի գործողության ժամկետ | 24 ամիս |
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար | Համաձայն Բանկում գործող սակագնի |
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում | 1% |
Օվերդրաֆտի մարումներ | Ժամկետի վերջում, 0% շեղում |
Արտոնյալ ժամանակահատված | 30 օր |
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ | Օրական 0.13% |
Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ | Օրական 0.13% |
Օվերդրաֆտի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Տոկոսադրույք հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված միջոցների դիմաց, արտոնյալ ժամանակահատվածով օվերդրաֆտների դեպքում սկսած գործարքի կատարման 30-րդ օրացույցային օրից, իսկ ժամկետի վերջում մարման պայմանով, առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային գծերի դեպքում՝ գործարքի կատարման օրից, իսկ հաշվի նվազագույն շարժը չի պահանջվում։
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
- Դիմողի անձնագրի և սոցիալական քարտի (բացակայության դեպքում, համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք) պատճենները
- Տեղեկանք` հիմնական աշխատավայրից` զբաղեցված պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ (առկայության դեպքում)
- Ինքնազբաղվածի դեպքում` պետ. ռեգիստրի վկայականի պատճեն ներդիրներով, անհրաժեշտության դեպքում պետ.ռեգիստրից տեղեկանք տնօրեն/հիմնադիր լինելու վերաբերյալ, այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով:
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման ժամկետն է 10 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
Սպառողի կողմից պարտավորությունների կատարման դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից առաջնահերթ մարվում են․
- Հաշվարկված տույժերը/տուգանքները և ԲՏՀԴ-ն (դրանց առկայության դեպքում),
- Հաշվարկված տոկոսագումարը
- Մայր գումարը
Վարկային հայտի բավարարման գործոններ
- Վարկառուի կողմից ներկայացվել ենանհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդիվարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացմանը նախորդող 24 ամիսների ընթացքում ժամկետանց պարտավորությունների(բացառությամբերաշխավորությունների) գծով օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր, իսկ անընդմեջ ժամկետանց օրերի քանակը՝ ոչ ավել քան 15 օր։
- Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է դրական։
- Եվ այլն։
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդիվարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը ունեցել է ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների) կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 15 օրը։
- Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է բացասական։
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը։
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
- Եվ այլն։
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները մինչև 30/06/2022 թվականը։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորություններըչկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 18.05.2022 | 09:55
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: