Օնլայն բանկինգ
Բաց մրցույթ
Կիսվել`
28.09.2022

Բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 28-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

Նկարագրություն Քանակ

1.     Բանկերի դրամարկղային կենտրոններում թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ունենան հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն։

2.    Բանկերի դրամարկղային կենտրոններում թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար).

  • Թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը,
  • Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,
  • Ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,
  • Ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,
  • Մագնիսականություն

3.    Բանկերի դրամարկղային կենտրոնում (կենտրոններում) կիրառվող թղթադրամներ հաշվող, տեսակավորող մեքենաները պետք է ունենան դրամանիշերն առանձնացնող նվազագույնը 4+1 գրպան։

4.    ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար, Եվրո, Շվեցարական ֆրանկ, Անգլիական ֆունտստերլինգ հաշվող/ստուգող/տեսակավորող սարք, որը երկկողմանի կճանաչի կեղծ, անվճարունակ, ինչպես նաև նոր թղթադրամ ավելացնելու դեպքում հնարավոր կլինի թարմացնել ֆունկցիաները նորի համար:

5.    ՀՀ  դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո սերիա համարների ընթերցում, համեմատում և արագագործություն ստուգման ռեժիմում – ոչ պակաս քան 1000 հատ 1 րոպեում։

 3

Բանկերի դրամարկղային կենտրոններում մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները.

  • Մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,
  • Համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն)։
  • Մետաղադրամներ հաշվող, տեսակավորող մեքենաները պետք է ունենան նվազագույնը 6+1 գրպան
2
  • Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 07-ը ժամը 16։00-ն։
  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերը կբացվեն 2022 թվականի հոկտեմբերի 07-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2022 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 14։00-ին։
  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
  • Մրցույթի մասնակցության նախավճարը կազմում է 300,000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ փոխանցման Բանկի 103002101519 հաշվին:

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 28.09.2022 | 17:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: