header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է ՀՀ–ում «կանաչ» վարկերի շահառուների շրջանակը
Կիսվել`
06.03.2020

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է ՀՀ–ում «կանաչ» վարկերի շահառուների շրջանակը


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ավարտել է «կանաչ» վարկավորման ծրագրի շրջանակում էներգախնայող վարկավորման առաջին փուլը և երկրորդ փուլում ընդլայնել է «կանաչ վարկերի» շահառուների շրջանակը։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ վարկավորման վարչության ավագ վերլուծաբան Աննա Ատովմյանը, փոխվել է ոչ միայն փոխառուների շրջանակը, այլև վարկավորման պայմանները։

«Կանաչ» վարկային ծրագիրը մեկնարկել է Հայաստանում 2016թ.–ին։ Ծրագրի շրջանակում երկու տարում 12 ընկերություններ ստացել են 762 մլն դրամի վարկային միջոցներ էներգախնայող նախագծերի իրականացման համար։

 «Սկզբում վարկավորման այս տեսակը տրամադրվում էր բացառապես առևտրի, արտադրության, ծառայությունների մատուցման, բեռնափոխադրումների, ինչպես նաև հյուրանոցային ոլորտի ընկերություններին։ Ծրագիրն ուղղված է էլեկտրաէներգիայի օգտագործման կրճատմանն ու ջերմամեկուսացման ավելացմանն ուղղված նախագծերին։ 2020թ.–ի հունվարից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընդլայնել է շահառուների ցանկը գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների և մասնավոր ձեռներեցների հաշվին», – ասաց Ատովմյանը։

 Փոփոխություններն անդրադարձել են ոչ միայն վերը նշված ոլորտներում գործող սուբյեկտներին և մասնավոր անձանց, այլև սարքավորման ամորտիզացիային, որը ձեռք է բերվում և օգտագործվում է տրամադրվող վարկային միջոցներով։

«Եթե մինչ այդ վարկավորում կարելի էր ստանալ մինչև 5 տարի արտադրության ժամկետով սարքավորումների օգտագործման դեպքում, ապա նոր փուլի շրջանակում ժամկետը կրճատվել է երկու տարով», – պարզաբանեց Ատովմյանը։

 Գյուղատնտեսությունն ուշադրության կենտրոնում

Ավագ վերլուծաբանի խոսքով, գյուղատնտեսական սուբյեկտների հաշվին շահառուների շրջանակի ընդլայնումն ու սահմանափակումները պայմանավորված են «Էներգաարդյունավետություն ՓՄՁ–ների համար» ծրագրի շրջանակում KfW գերմանական բանկի հետ պայմանագրի թարմացմամբ։

«Գերմանական բանկի խորհրդատուներն ուսումնասիրել են հայկական շուկայի պահանջարկն ու եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է «կանաչ» վարկավորում տրամադրել նաև ագրոհատվածին։ Այսպիսով, ոլորտի ներկայացուցիչները կարող են ստանալ վարկավորում էլեկտրաէներգիայի տնտեսման միջոցների, ջերմոցների կառուցման, ենթակառուցվածքների կատարելագործման համար` ծախսերը նվազեցնելու և ջերմային ֆոն ապահովելու նպատակով», – ասաց նա։

 Ինչպես նշեց փորձագետը, KfW–ի կողմից այս ոլորտի նկատմամբ ուշադրության ավելացման առիթ է դարձել ՀՀ–ում ներդրողների կողմից գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ հետաքրքրության ավելացումը։

 «Կանաչ» վարկավորման տրամադրման պայմանները

Վարկերը տրամադրվում է ՀՀ դրամով` 1–500մլն դրամի չափով։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10 տոկոս, իսկ մարման ժամկետը մինչև 5 տարի։ Ի դեպ, այս վարկատեսակի համար վարկային հայտի ուսումնասիրության և վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար չի գանձվում։

 «Նշեմ, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատրաստ է տրամադրել մինչև 1 մլրդ դրամի վարկ այն ներդրումային ծրագրերի համար, որոնք կարող են զգալի դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա», – ասաց Ատովմյանը։

 Այդուհանդերձ վարկի տրամադրման առանցքային պայմանն է պատշաճ բանկային պատմությունը, կայուն եկամուտը, ինչպես նաև գրավադրվող անշարժ գույքի, ավտոմեքենաների կամ սարքավորումների արժեքը։

«Որոտ դեպքերում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պատրաստ է տրամադրել արտոնություններ ինչպես ամսավճարների վճարման ժամկետի, այնպես էլ վարկի ամբողջական մարման մասով», – նշեց նա։

https://newsarmenia.am/am/news/economy/ARARATBANKN-yndlaynel-e-/?fbclid=IwAR0_Z4YBDw8PkRZkPV30CwJR4xVac5v-d4F5k1e5TsH3ypKILniYHkKhln8

Էջը թարմացվել է` 28.09.2021 | 09:55

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: