ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»
Նոր ակցիայի շրջանակներում ԱրարատԲանկը ներկայացնում է շուկայում հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկներից մեկը։
ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ մարելով այն առավել ցածր տոկոսադրույքով և շահավետ պայմաններով։
Առնվազն 1 տարի սպասարկված հիփոթեքային վարկը հնարավոր է տեղափոխել ԱրարատԲանկ 12․25%-ով՝ առաջին 3 տարին հաստատուն, այնուհետև ճշգրտվող տոկոսադրույքով։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12․96-12․97%։
Թեթևացնելով ֆինանսական հոգսը՝ հաճախորդը կարող է երկարաձգել վարկի մարման ժամկետը մինչև 25 տարի՝ նվազեցնելով ամսական վճարումների չափը։
Վարկի գումարը՝ 5 մլն ՀՀ դրամից մինչև 150 մլն ՀՀ դրամ։
Գրավադրման բոլոր ծախսերը հոգում է բանկը․ անշարժ գույքի միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման, գրավի իրավունքի գրանցման և գնահատման վճարները կատարվում են բանկի կողմից։
Հայտի սպասարկման վճար սահմանված չէ, չեն պահանջվում նաև եկամուտը հավաստող փաստաթղթեր, ապահովագրություն և վարկային փաթեթի սպասարկման վճար։
Հաճախորդներին հնարավորինս պարզ և արագ ծառայություն մատուցելու նպատակով՝ վարկունակությունը գնահատելիս չի դիտարկվում այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը։
Առաջարկը գործում է մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ։
Առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կապված նորություններ
-
22.10.2025
«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով
Ստացե՛ք գործող վարկից 3%-ով ցածր տոկոսադրույք՝ սկսած ընդամենը 14․5%-ից
-
06.11.2025
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Ակցիան լավ հնարավորություն է նաև ավելի ցածր տոկոսադրույքով տեղափոխել գործող բիզնես վարկն ԱրարատԲանկ
Էջը թարմացվել է` 13.11.2025 | 14:50
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: