header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Կիսվել`
01.11.2025

«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար


Միանալով ՀՀ բանկային ոլորտում ԱրարատԲանկի աննախադեպ առաջարկին՝ կարող եք մասնակցել, հաղթել և ընտրել ճամփորդության ուղղությունը։

ԱրարատԲանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է նոր ակցիա «Ուղղությունն ընտրում ես դու»  Mastercard World Travel քարտապանների համար։ Ակցիային մասնակցելու համար նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրե՛ք առնվազն 10 անկանխիկ գործարք Mastercard Word Travel քարտով։

Յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար ստացե՛ք ակցիայի մասնակցության 1 կտրոն և հնարավորություն շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը՝ նախատեսված երկու հոգու համար։

Ակցիայի ամփոփմանը կարող եք հետևել ԱրարատԲանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ՝ 2026թ․ հունվարի 15-ին։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։

Արշավի մասին մանրամասներին, ներառյալ արշավի ընթացքում որպես անկանխիկ գործարք չդիտարկվող վճարումներին ծանոթացեք այստեղ։

Ակցիային մասնակցելու և այս բացառիկ հնարավորությունից օգտվելու համար կարող եք պատվիրել Mastercard Word Travel քարտը նաև առցանց՝ հետևյալ հղումով։

Ճամփորդական քարտերի լավագույն առաջարկին և առավելություններին ծանոթացեք այստեղ։

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Էջը թարմացվել է` 03.11.2025 | 19:21

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: