header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգ
Կիսվել`

Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգ

ԱրարատԲանկը տրամադրում է Վերականգնվող էներգիայի զարգացման  լիզինգ մինչև 120 ամիս մարման ժամկետով։

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    1,000,000,000 ՀՀ դրամ

  • Ժամկետ

    6-120 ամիս

Տրամադրման պայմաններ

Լիզինգը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում։

Լիզինգառու* Առնվազն նախորդող 6 ամիսների բիզնես գործունեություն ծավալած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Լիզինգի նպատակ Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների կառուցում և/կամ ընդլայնում
Լիզինգի արժույթ ՀՀ դրամ
Մինչև 150կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ
Լիզինգի գումար** 5,000,001 – 80,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 9.4%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.96%
Լիզինգի Կանխավճար Սկսած 10%-ից
150-ից մինչև 500կՎտ հզորությամբ սեփական սպառման նպատակով էլեկտրաէներգիա արտադրող լիցենզավորված արևային էլեկտրակայաններ
Լիզինգի գումար** 5,000,001 – 200,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
500-ից մինչև 1050կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների ինքնավար խմբեր
Լիզինգի գումար** 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
500-ից մինչև 1050կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների ինքնավար խմբեր***
Լիզինգի գումար** 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի կանխավճար Սկսած 20%-ից
Վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների հիման վրա կառուցվող էլեկտրակայաններ (քամի, բիոզանգված, երկրաջերմային կայաններ և այլն)
Լիզինգի գումար** 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
Մինչև 5 ՄՎ հզորությամբ լիցենզավորված արևային կայաններ
Լիզինգի գումար** 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
Էներգիայի մարտկոցային համակարգի կուտակիչներ
Լիզինգի գումար** 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 8.9%
Լիզինգի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 6 – 120 ամիս
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
Լիզինգի նպատակ Էներգիայի մարտկոցային համակարգի կուտակիչների ձեռքբերում և տեղադրում (կարող է զուգորդվել էլեկտրակայանների նախագծերի հետ)
էներգաարդյունավետ ներդրումների նախագծեր
Լիզինգի գումար** 5,000,001 – 500,000,000**** ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 60 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 10%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 10.62%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
Լիզինգի նպատակ
  • Կապիտալ ներդրումներ, որոնք ապահովում են ≥ 20% էներգախնայողու-թյուն և վերականգնվող էներգիայի աղբյուրներից էներգիայի օգտագործում (այսուհետ՝ Էներգախնայողության Միջոցառումներ կամ ԷՄ)*****,
  • ԷՄ-ին համապատասխանող շրջանառու միջոցների համալրում******,
  • ԷՄ-ին չհամապատասխանող շրջանառու միջոցների համալրում, եթե նախագծի ընդհանուր գումարի առնվազն 70%-ը ուղղվում է այն հիմնական միջոցների ձեռքբերմանը, որոնք համապատասխանում են ԷՄ-ին, և ձեռք բերված շրջանառու միջոցներն ուղղակիորեն կապված են տվյալ էներգաարդյունավետ/վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրման հետ*******։
Այլ պայմաններ
Լիզինգի և տոկոսագումարի մարման եղանակ Անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար Չի գանձվում
Լիզինգի առարկայի ապահովագրություն 1. Փոխադրվող գույքի ապահովագրություն (կատարվում է գույքի փոխադրման ժամանակ)
2. ԿԱՍԿՈ կամ Ֆիզիկական վնասից և կորուստից ապահովագրություն (պարտադիր յուրաքանչյուր տարի` նվազագույնը լիզինգի մնացորդային արժեքի չափով)
Ժամկետանց պարտավորության (մայր գումար և/կամ տոկոս) վրա հաշվարկվող տույժ օրական 0.13%
Վաղաժամկետ մարման  տույժեր/տուգանքներ Չի գանձվում

*Լիզինգառու կարող են հանդիսանալ այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 300-ը, իսկ ակտիվների և/կամ տարեկան շրջանառության ծավալները չեն գերազանցում 15,000,000 ԱՄՆ դոլարը կամ համարժեք այլ արժույթները։

**Մինչև 150կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման և էներգիայի մարտկոցային համակարգի կուտակիչների ձեռքբերման և տեղադրման նպատակով տրամադրված լիզինգի գումարը կարող է կազմել նախագծի ընդհանուր արժեքի մինչև 100%-ը, իսկ մնացած նպատակներով տրամադրված լիզինգի գումարը կարող է կազմել նախագծի ընդհանուր արժեքի մինչև 80%-ը։

***Ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050կՎտ-ը, իսկ խմբի մասնակիցներից յուրաքանչյուրինը՝ 150կՎտ-ը։

****Բացառիկ դեպքերում, եթե լիզինգը նախատեսված է այնպիսի ներդրումների համար, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից կգնահատվեն որպես ՀՀ տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցող ներդրումներ (աշխատատեղերի էական քանակի ստեղծում, արտահանում խթանող, ենթակառուցվածքների ստեղծում, նորարարական լուծումներ, բիզնեսում էական ծավալներով վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառում, ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի կողմից մշակված պիլոտային ծրագրեր և այլն), ապա Բանկի նախնական համաձայնությամբ լիզինգի գումարը կարող է հասնել մինչև 1,000,000,000 ՀՀ դրամի:

*****Չեն ֆինանսավորվում այնպիսի լիզինգները, որոնք նախատեսված են այնպիսի տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար, որոնց օգտագործումը շահառուի տնտեսական գործունեության հետ ուղղակիորեն կապված չէ (օրինակ՝ ներկայացուցչական մեքենաներ):

******   Լիզինգառուի կողմից  հետագա վաճառքի նպատակով ձեռք բերվող շրջանառու միջոցներ (օրինակ՝ եթե լիզինգառուն զբաղվում է էներգախնայող լամպերի, ջրատաքացուցիչների կամ այլ նմանատիպ ապրանքների վաճառքով, ապա այդ ապրանքների ձեռքբերումը համարվում է նպատակային)։

******* Օրինակ, եթե Լիզինգառուն ցանկանում է ներդրում կատարել թխվածքների արտադրության սարքավորումների մեջ՝ 7,000,000 ՀՀ դրամի չափով, ապա 10,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում մնացած 3,000,000 ՀՀ դրամը կարող է օգտագործվել հումք հանդիսացող ալյուրի ձեռքբերման համար։

Ուշադրություն․ լիզինի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով լիզինգի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Պահանջվող փաստաթղթեր
  • Լիզինգի հայտ բնօրինակ,
  • Անձնագիր և սոց.քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
  • Պետ. Ռեգիստրից տեղեկանք
  • Կանոնադրություն (պատճեն),
  • Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
  • Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվետվություն (պատճեն)
  • Շահութահարկի հաշվետվություն (պատճեն),
  • Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարար ընկերություններից (պատճեն/լուսապատճեն),
  • Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
  • Բանկային հաշիվների շարժ՝ նախորդ 12 ամսվա (պատճեն),
  • Այլ փաստաթղթեր՝ըստ պահանջի:

 

Օգտակար տեղեկատվություն
  • Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Լիզինգի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին լիզինգառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
  • Որոշման ընդունումից հետո լիզինգի փաթեթը հավաքագրելու և լիզինգը տրամադրելու առավելագույն ժամանակահատված սահմանված չէ
  • Լիզինգի ժամկետն ավարտվելուց հետո հաճախորդի գրավոր դիմումի համաձայն գույքը սեփականությունը փոխանցվում է իրեն

Լիզինգի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և լիզինգի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Լիզինգի մայր գումարը։

Լիզինգի հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են լիզինգի տրամադրման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Լիզինգի ստացման քայլերի հաջորդականություն։

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները։  

Լիզինգային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև լիզինգառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Լիզինգային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Լիզինգային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 16.02.2026 | 06:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: