Multitransfer համակարգով փոխանցումների ստացում
Այժմ հասանելի է ՌԴ-ից դեպի ՀՀ հեռախոսահամարի միջոցով հաշիվների համալրման ծառայությունը Multitransfer համակարգի միջոցով։
Ծառայության նկարագրություն․
1.Փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.
Multitransfer.ru էջում ընտրել Երկիրը Հայաստան→ «По номеру телефона»։
Որպես բանկ ընտրել Переводы в Армению, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։
2.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ից փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ քարտային և/կամ ընթացիկ հաշիվներ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի փոխանցումը ստացողի գործող հեռախոսահամար, որը պետք է տրամադրի Ֆորա Բանկից փոխանցում կատարողին։
Էջը թարմացվել է` 17.02.2026 | 11:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: