ՓՄՁ վարկավորման բաժնի վարկային մասնագետ, ք․ Գյումրի
Ստորաբաժանում ` Կորպորատիվ բիզնեսի Վարկավորման Վարչություն
Աշխատանքի անցնելու ամսաթիվ` անմիջապես
Ժամկետը` Երկարաժամկետ
Վայր` ք․ Գյումրի
Աշխատաժամանակը` ամբողջ օր
Աշխատանքային պարտականությունները`
- Պոտենցիալ վարկառուների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության և վճարունակության գնահատում,
- Վարկային կոմիտեին վարկային գործերի ներկայացում
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում և հետագա սպասարկում,
- Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:
Ներկայացվող պահանջները՝
- Վերլուծություններ կատարելու հմտություն,
- Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու պատրաստակամություն,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն,
- Հայերեն լեզվի (գերազանց) իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
- Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա,
- Աշխատանքային փորձը բիզնես վարկավորման ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Դիմելու ընթացակարգը՝ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Վարկային մասնագետ ք․ Գյումրի (ՓՄՁ վարկավորման բաժին )/:
Տեղադրման ամսաթիվ ` 26.01.2026
Էջը թարմացվել է` 26.01.2026 | 05:22
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: