Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2021թ․-ի նոյեմբերի 26-ին հայտարարում է «Yellow Friday» ակցիա
Կիսվել`
25.11.2021

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2021թ․-ի նոյեմբերի 26-ին հայտարարում է «Yellow Friday» ակցիա


«Yellow Friday» ակցիան հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ձեռք բերել Բանկի կողմից առաջարկվող որոշ ծառայություններ հատուկ պայմաններով, մասնավորապես․

  1. Կգործի 80% զեղչ նոր տրամադրվող Visa Classic, Visa Gold, ArCa Green Line քարտերի տարեկան սպասարկման վճարի համար։ 2 տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ, ինչպես նաև այդ քարտերի համար չնվազող մնացորդ չի սահմանվի։ Քարտերը կարող եք պատվիրել ինչպես Բանկի գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, ինչպես նաև օնլայն։
  2. Անհատական պահատեղերի վարձակալության ծառայություններից օգտվելու դեպքում կտրամադրվի գործող սակագներից 80% զեղչ: Ի դեպ՝ կարող եք ձևակերպել նաև օնլայն։ 
  3. Կգործի 2,000 ՀՀ դրամ ֆիքսված սակագին ֆիզիկական անձանց կողմից ՌԴ ռուբլով SWIFT փոխանցումներ կատարելու համար։
  4. Նոր բացված հաշիվների /ոչ քարտային/ համար կգործի 1 տարի անվճար հաշվի վարում ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար։
  5. Կտրամադրվի անվճար ինտերնետ բանկ համակարգ նոր հաճախորդների համար։

Ուշադրություն․ Շտապեք օգտվել «Yellow Friday» ակցիայից, քանի որ այն կգործի ընդամենը մեկ օր։

Էջը թարմացվել է` 26.11.2021 | 12:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: