POS տերմինալներ
Բանկը տրամադրում է վճարումների ընդունման լուծումներ՝ ինչպես առևտրի/սպասարկման կետերում (POS), այնպես էլ առցանց հարթակներում (Virtual POS/e-commerce)։
Մեր ծառայության առավելությունները՝
- Քարտային վճարումների ընդունում (Visa, MasterCard, ArCa, ArcaQR, Diners Club)
- Անվտանգ և հուսալի գործարքներ
- Արագ գումարների մուտքագրում ձեր հաշվին
- Ժամանակակից և հարմարավետ սարքավորումներ
- Տեխնիկական աջակցություն
Ինչպես օգտվել ծառայությունից՝
- Դիմե՛ք բանկի մոտակա մասնաճյուղ
- Ներկայացրե՛ք անհրաժեշտ փաստաթղթերը
- Կնքե՛ք պայմանագիր
- Ստացե՛ք և ակտիվացրե՛ք POS տերմինալը
Տերմինալի տրամադրում
- Տեղադրում – անվճար
- Ակտիվացում- անվճար
- Ամսական սպասարկում – անճար
Միջնորդավճար
- Arca քարտեր - 1%
- Mastercard, VISA (ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտեր - 1.5 %
- Mastercard, VISA (Արտերկրյա բանկերի կողմից թողարկված) քարտեր - 2,5 %
- Diners Club քարտեր - 3.5 %
Բարձր ռիսկային գործունեություն իրականացնող առևտրի/սպասարկման կետերի համար կիրառվում է այլ միջնորդավճար
- Arca քարտեր - 1,7%
- Mastercard, VISA (ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտեր - 1.9 %
- Mastercard, VISA (Արտերկրյա բանկերի կողմից թողարկված) քարտեր - 2,9 %
- Diners Club քարտեր - 3.5 %
Համաձայն ՀՀ ԿԲ Խորհրդի 09․02․2026թ․ թիվ 27-Ն որոշման (https://old.arlis.am/DocumentView.aspx?docID=220599) համապատասխանող հաճախորդների համար կարող են սահմանվել առավելագույն միջնորդավճարներ (որոշմամբ սահմանված միջնորդավճարները կիրառվում են յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև հաջորդող տարվա փետրվարի վերջին օրացուցային օրը)
- Arca քարտեր – 0,5 %
- Mastercard, VISA (ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտեր - 0.9 %
Առևտրի/սպասարկման կետից գանձվում է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, եթե սպասարկման կետում տեղադրված ՀԴՄ- POS տեմինալին Բանկի կողմից ծրագրային ապահովում միացվելուց հետո մինչև ԲԱՆԿԻ ծառայություններից հրաժարվելու պահը կատարվում են հանրագումարով 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարից պակաս գումարով գործարքներ:
Էջը թարմացվել է` 27.04.2026 | 11:32
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: