header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հիփոթեքային վարկերի տեղափոխում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
Կիսվել`

Հիփոթեքային վարկերի տեղափոխում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

Մենք առաջարկում ենք հիփոթեքային վարկավորման ճկուն պայմաններ՝ ձեր հիփոթեքային վարկը ՀՀ տարածքում գործող այլ բանկերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ տեղափոխելու դեպքում։ 

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    150.000.000 ՀՀ դրամ

  • Ժամկետ

    60-180 ամիս

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի  ավարտին վարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը

Համավարկառու* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի  ավարտին համավարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը
Երաշխավոր 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի  ավարտին երաշխավորի տարիքը չգերազանցի 70 տարեկանը։
Իրավաբանական անձ։
Վարկի նպատակ Այլ բանկից հիփոթեքային վարկի տեղափոխում (բացառությամբ վերանորոգման և կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի)
Հավելյալ պայման

Ներկայացվում են տեղափոխման ենթակա վարկի`

Վարկային, գրավի և առք ու վաճառքի պայմանագրեր:

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար

5․000․000 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար 150,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ  60 - 180 ամիս 
Վարկի տարեկան տոկոսադրույք**

Հաստատուն՝ մինչև 36 ամիս – 13.5%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝  Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների  (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 5.5% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի  անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 5.5% (այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ):

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

14.37-15.23%

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն ՀՀ դրամի դեպքում մինչև 80%  ձեռքբերված/կառուցապատվող գույքի գնահատված շուկայական արժեքի։
Գրավի առարկա Տեղափոխման ենթակա հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույք,  իսկ նշված Վարկ/Գրավ հարաբերակցությունը գերազանցելու դեպքում` բանկի համար ընդունելի լրացուցիչ  այլ անշարժ գույք
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի մարումներ Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների

մարումներ

Ամենամսյա
Հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում
Վարկի սպասարկման վճար Չի սահմանվում
Ապահովագրություն

Չի պահանջվում

Մոնիտորինգ

Համաձայն Բանկում գործող կարգի

Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ

Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Համավարկառուն պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամը։ Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։

** Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ հետագա ճշգրտումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին։ Ընդ որում՝ 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը կատարվող տարեկան տոկոսադրույքի ճշգրտման համար հիմք է ընդունվում 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվան նախորդող ապրիլ կամ հոկտեմբեր ամիսների (որն առաջինը կնախորդի) 5-րդ աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված Հիմնական ցուցանիշը կամ Երկրորդային ցուցանիշը (ըստ կիրառելիության): Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտման արդյունքում Վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել ոչ ավել, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսի դրույքաչափից 8  տոկոսային կետով և ոչ պակաս, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետով։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

 

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար 15,000-35,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0,15-0․16%
Նոտարական վավերացման վճար 12,000-15,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճար 26,000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանք 10,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից 
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Վերաֆինանսավորման ենթակա պարտավորության չափը հավաստող փաստաթուղթ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող 

  • Բնակարանի սեփականատերերի և բնակարանում բնակվող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնագրերի , սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
  • Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին 
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Տեղեկանք՝ վաճառվող բնակարանում գրանցված անձանց վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վարկը հաստատվելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթեր

Գնորդ

  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող

  • Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Բնակարանային ֆինանսավորման հիփոթեքային վարկի հայտ-անկետա

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. Գործող պարտավորությունների գծով վարկային ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ։ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում  ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր
  3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 տոկոսը։
  4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 տոկոսը։
  5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 

 Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.

  • Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Տոկոսագումարները
  • Մայր գումարը։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 07.03.2024 | 15:05

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: