header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․Մարտունի

Ստորաբաժանում ` Մասնաճյուղի կառավարիչ

Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես

Ժամկետը` Երկարաժամկետ

Վայր` ք․ Մարտունի

Աշխատանքի նկարագիրը`

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի ք․ Մարտունիում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: 

Աշխատանքային պարտականությունները`

  • Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում
  • Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում
  • Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնությունների իրականացում
  • Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք
  • Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրո­նա­կան բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան

Ներկայացվող պահանջները՝

  • Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
  • Բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Մարտունի/:

Տեղադրման ամսաթիվ ` 24.06.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 24.06.2026 | 05:56

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: