header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Երևան

Ստորաբաժանում ` Հաճախորդների սպասարկման վարչություն

Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես

Ժամկետը` Երկարաժամկետ

Վայր` ք․ Երևան

Աշխատանքային պարտականությունները`

  • Դրամային և արտարժութային հաշիվների սահմանված կարգով բացում, սպասարկում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների ձևավորում և տրամադրում,
  • դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում,
  • Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում,
  • Կեղծ թղթադրամների և մետաղադրամների բացահայտում,
  • Պլաստիկ քարտերով միջոցների կանխիկացման, կոմունալ վճարումների ընդունման աշխատանքների իրականացում,
  • Սահմանված գործարքների և դրամարկղային չափաքանակների սահմաններում լ հաճախորդների դրամարկղային սպասարկման իրականացում,
  • Անհատական պահատեղի վարձակալության տրամադրման ձևակերպումների իրականացում,
  • Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառքի իրականացում,
  • Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրո­նա­կան բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան։

Ներկայացվող պահանջները՝

  • Բարձրագույն ֆինանսական/տնտեսագիտական կրթություն,
  • Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի և ՀԾ Բանկ ծրագրի իմացություն,
  • Բանկային համակարգի հաշվապահական գործառնությունները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություններ։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Երևան/:

Տեղադրման ամսաթիվ ` 24.06.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 24.06.2026 | 05:57

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: