header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Վարկային մասնագետ

Ստորաբաժանում ` Մասիս մասնաճյուղ

Վայր` ք․ Մասիս

Վարկային մասնագետը պատասխանատու է վարկային դիմումների ընդունման, վարկառուների ֆինանսական վերլուծության, վարկերի ձևակերպման և սպասարկման մշակույթի ապահովման համար՝ համաձայն Բանկի ներքին կանոնների և ընթացակարգերի։

Աշխատանքային պարտականությունները.

  • Վարկային դիմումների ընդունում, քննարկում և նախնական գնահատում,
  • Հաճախորդների ֆինանսական վիճակի վերլուծություն,
  • Վարկային առաջարկների պատրաստում և ներկայացում,
  • Հաճախորդների փաստաթղթերի ստուգում և վավերացում,
  • Ներքին համակարգերում համապատասխան տեղեկատվության մուտքագրում,
  • Գործող և պոտենցիալ հաճախորդների արդյունավետ սպասարկում,
  • Բանկի վաճառքների պլանների կատարման աջակցում,
  • Վարկային ռիսկերի նվազեցմանն ուղղված պահանջների պահպանում։

Ներկայացվող պահանջները.

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Վարկավորման կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման բարձր մշակույթ և թիմում աշխատելու կարողություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)

Դիմելու ընթացակարգը. Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Տեղադրման ամսաթիվ ` 14.11.2025

Դիմել

Էջը թարմացվել է` 16.11.2025 | 12:20

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: