header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ավագ ֆինանսական վերլուծաբան

Ստորաբաժանում ` Ֆինանսական տնօրինություն

Ավագ ֆինանսական վերլուծաբանը ապահովում է բանկի ֆինանսական պլանավորման, կառավարչական հաշվետվությունների կազմման և վերլուծությունների իրականացման գործընթացները։

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • բանկի տարեկան բյուջեի մշակման աշխատանքների իրականացում,
  • բյուջետային ցուցանիշների շեղումների վերլուծություն և պատճառների բացահայտում,
  • բանկի գործունեության արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում,
  • բանկի ընդհանուր և առանձին ուղղությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ վերլուծությունների իրականացում,
  • մրցակցային դիրքի և շուկայի վերաբերյալ վերլուծությունների իրականացում,
  • ակտիվների և պարտավորությունների, եկամտաբերության, իրացվելիության կառավարմանը վերաբերող հաշվետվությունների պատրաստում,
  • բանկի սեգմենտների, պրոդուկտների և հաճախորդների եկամտաբերության գնահատման մոդելների մշակում,
  • ռեսուրսների տրանսֆերտային գնագոյացման (FTP) մոդելների մշակման աշխատանքների իրականացում,
  • նոր պրոդուկտների և նախաձեռնությունների ֆինանսական ազդեցության գնահատում (cost-benefit)։

Պահանջվող հմտություններ՝ 

  • բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին ֆինանսական վերլուծության, պլանավորման կամ կառավարչական հաշվետվությունների ուղղությամբ,
  • MS office ծրագրերի վարժ տիրապետում, MS Excel-ի խորացված իմացություն,
  • PowerBI կամ վերլուծությունների այլ գործիքի իմացություն,
  • հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն,
  • վերլուծական մտածողություն, մանրամասներին ուշադրություն, վերլուծությունների հստակ ու հակիրճ ներկայացման կարողություն,
  • սեղմ ժամկետներում աշխատելու, առաջնահերթությունների սահմանման և թիմի անդամների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Ավագ ֆինանսական վերլուծբան/:

Տեղադրման ամսաթիվ ` 19.08.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 19.08.2026 | 10:51

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: