Թղթակցային հաշիվների բաժնի մասնագետ
Ստորաբաժանում ` Թղթակցային հաշիվների բաժին
Մենք փնտրում ենք Թղթակցային հաշիվների բաժնի մասնագետի, ով կիրականացնի Բանկի թղթակցային հաշիվների, միջբանկային և միջմասնաճյուղային գործառնությունների, ինչպես նաև վճարային համակարգերով փոխանցումների հաշվապահական ձևակերպումները և վերահսկողությունը։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։
Աշխատանքային պարտականություններ
- միջբանկային պայմանագրերի հաշվապահական ձևակերպումների կատարում,
- թղթակից բանկերի հաշիվների մնացորդների հաշվառումների վարում,
- Բանկի միջմասնաճյուղային հաշվարկների վարում,
- Bank mail և SWIFT վճարային համակարգերով ստացվող և փոխանցվող գումարների հաշվապահական ձևակերպումների կատարում,
- յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին Միջազգային գործառնությունների վարչության հետ վճարային համակարգերով իրականացված գործարքների արտահանում, ստուգում և համադրում ըստ համակարգերի ամփոփ տեղեկատվության։
- բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն և ՀԾ Բանկ ծրագրի իմացություն,
- հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- ժամանակի կառավարման հմտություններ,
- թիմային աշխատանքի հմտություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Թղթակցային հաշիվների բաժնի մասնագետ/:
Տեղադրման ամսաթիվ ` 18.06.2026
Էջը թարմացվել է` 18.06.2026 | 11:34
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: