header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Լիզինգային գործառնությունների մասնագետ

Ստորաբաժանում ` Կորպորատիվ բիզնեսի Վարկավորման Վարչություն

Աշխատանքային պարտականություններ՝

  • Պոտենցիալ լիզինգառու և/կամ մատակարար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներգրավելու նպատակով ակտիվ վաճառքների իրականացում,
  • պոտենցիալ լիզինգառուների դիմումների և ներքին իրավական ակտերով պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա լիզինգառուների, լիզինգի առարկաների, մատակարարների և լիզինգի տրամադրման գործընթացում մասնակցող այլ մասնակիցների գնահատում և համապատասխան եզրակացությունների պատրաստում,
  • Լիզինգի առարկաների պահպանման պայմանների, դրանց հետ կապված ռիսկի բացահայտում, գնահատում, կառավարում և ընթացիկ հսկողություն,
  • Լիզինգառուի բիզնեսի ուղեկցում, գործունեության հետ կապված առկա և հնարավոր ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում,
  • Լիզինգի նոր գործիքների, ակցիաների ներդրում և կիրառում, որոնք կարող են օժանդակել լիզինգների եկամտաբերության բարձրացմանը և ծավալի աճին՝ հաշվի առնելով միջազգային փորձը,
  • Լիզինգների տրամադրման շրջանակներում Բանկի լիզինգառուների և հաճախորդների խորհրդատվություն,
  • Սահմանված ժամկետներում համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում Բանկի կառավարման մարմիններին։

Ներկայացվող պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն ֆինանսաբանկային կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լիզինգի ոլորտում,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն։ ՀԾ բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Լիզինգային գործառնությունների մասնագետ/:

Տեղադրման ամսաթիվ ` 05.05.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 05.05.2026 | 08:55

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: