header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ֆիզիկական անձանց կողմից ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
Կիսվել`

Ֆիզիկական անձանց կողմից ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

Հիփոթեքային այս վարկատեսակը նախատեսված է այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ցանկանում են առևտրային նպատակով անշարժ գույք ձեռք բերել։ 

 

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

  • Առավելագույն գումար

    150.000.000 ՀՀ դրամ 300.000 ԱՄՆ դոլար

  • Ժամկետ

    60-144 ամիս

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի  ավարտին վարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը

Համավարկառու* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի  ավարտին համավարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը
Երաշխավոր

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի  ավարտին երաշխավորի տարիքը չգերազանցի 70 տարեկանը։
Իրավաբանական անձ։

Վարկի նպատակ Բիզնես նպատակով ոչ բնակելի նշանակությամբ անշարժ գույքի ձեռքբերում՝ բացառությամբ արտադրական նշանակության գույքերի
Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն գումար

5.000.000 ՀՀ դրամ, 10.000 ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

150.000.000 ՀՀ դրամ, 300.000 ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն ժամկետ

60 ամիս

Վարկի առավելագույն ժամկետ 144 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք** ՀՀ դրամի դեպքում - հաստատուն՝ մինչև 36 ամիս – 14%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝  Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների  (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 5.5% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի  անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում  ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 5.5% (այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ):
ԱՄՆ դոլարի դեպքում -  հաստատուն՝ մինչև 36 ամիս – 9.5%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ ճշգրտման հիմքում որպես հիմնական ցուցանիշ դնելով Առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի)՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 7.5% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի  անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում CME Term SOFR (վեց ամսական)  հրապարակված տոկոսադրույքը՝ գումարած 7.5% (Աղբյուրը՝ www.cmegroup.com) (այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ):
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 14.98-16.33% , ԱՄՆ դոլար՝ 9.97-11.37%

Վարկ/Գրավ հարաբերակցություն
  1. Մինչև 80%  ձեռքբերվող գույքի գնահատված շուկայական արժեքի ՀՀ դրամի դեպքում

  2. Մինչև 70% ձեռքբերվող գույքի գնահատված շուկայական արժեքի ԱՄՆ դոլարի դեպում

  3. Մինչև գույքի ձեռքբերման գնի 100%  լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, բայց ոչ ավել քան գրավադրվող գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 70% (յոթանասուն տոկոս)

Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը, լրացուցիչ անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք՝ բացառությամբ արտադրական տարածքների)
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, փոխանցվում է կանխավճարի հետ միասին վաճառողի հաշվին
Վարկի մարումներ Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Հայտի ուսումնասիրության վճար 10,000 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Վարկի գումարի 1%-ի չափով, բայց ոչ ավել քան 250,000 ՀՀ դրամ
Ապահովագրություն

Չի պահանջվում

Վերականգնվող վարկավորման հնարավորություն

Վարկի գործողության առաջին 84 ամիսների ընթացքում մարված մայր գումարի մինչև 50% չափով վարկավորման հնարավորություն

Վարկունակության գնահատում***

Ծախս/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 50% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ):

Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Համավարկառուն պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամը։ Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները

**Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ հետագա ճշգրտումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին։ Ընդ որում՝ 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը կատարվող տարեկան տոկոսադրույքի ճշգրտման համար հիմք է ընդունվում 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվան նախորդող ապրիլ կամ հոկտեմբեր ամիսների (որն առաջինը կնախորդի) 5-րդ աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված Հիմնական ցուցանիշը կամ Երկրորդային ցուցանիշը (ըստ կիրառելիության): Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտման արդյունքում Վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել ոչ ավել, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսի դրույքաչափից 8 տոկոսային կետով և ոչ պակաս, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8  տոկոսային կետով։

***Վարկունակության գնահատման ժամանակ որպես վարկառուի եկամուտ 50 %-ով կարող է հաշվի առնվել ձեռքբերվող գույքի պոտենցիալ վարձակալության հնարավոր շուկայական արժեքը, որի արժանահավատության վերաբերյալ համապատասխան նշագրումը կատարվում է Բանկի գույքի գնահատման պատասխանատուի կողմից։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: 

Արտարժութային վարկի դեպքում, կախված արտարժույթի փոխարժեքի տատանումներից, նշված տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել;

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 24․02․23 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 398 ՀՀ դրամ։ 

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար 15․000-100,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0,15-0,16%
Նոտարական վավերացման վճար 20․000-25,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճարներր 71․000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

  • Բնակարանի սեփականատերերի և բնակարանում բնակվող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնագրերի , սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
  • Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին 
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Տեղեկանք՝ վաճառվող բնակարանում գրանցված անձանց վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

  • Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով

 Վարկի հայտ/անկետա

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկունակության վերլուծություն. Ծախս/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 50% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ+ապահովագրական ծախս/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. Գործող պարտավորությունների գծով վարկային ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ։ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում  ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր
  3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35  տոկոսը։
  4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.

  • Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Տոկոսագումարները
  • Մայր գումարը։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 07.08.2023 | 16:39

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: