Հրազդան մասնաճյուղի կառավարչի տեղակալ
Ստորաբաժանում ` Հրազգան մասնաճյուղ
Մեր Հրազդան մասնաճյուղի թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող կառավարչի տեղակալի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել, ղեկավարել և վերահսկել մասնաճյուղի և ենթակա բաժինների աշխատանքները,
- Մասնակցել աշխատակիցների աշխատանքների բաշխման, գնահատման և կատարելագործման գործընթացներին,
- Զարգացնել և ներդնել հաճախորդակենտրոն սպասարկման լավագույն փորձը,
- Իրականացնել վարկավորման գործընթացների մշակում և ներդրում,
- Զբաղվել նոր հաճախորդների ներգրավման, ծառայությունների և սակագների մրցունակության ապահովման ծրագրերով,
- Իրականացնել ռիսկերի գնահատում և ակտիվների որակի բարձրացման միջոցառումներ,
- Հետևել գործարքների փաստաթղթավորման համապատասխանությանը՝ օրենքներին և ներքին կարգավորումներին,
- Նպաստել բանկի դրական կերպարի ձևավորմանը և բիզնեսի երկարաժամկետ արժեքի բարձրացմանը
- Մասնակցել աշխատակիցների վերապատրաստման, հմտությունների զարգացման և թիմի կառուցման գործընթացներին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- Վարկավորման, սպասարկման և ռիսկերի կառավարման ոլորտների իմացություն,
- Կառավարական և հաղորդակցական հմտություններ, թիմի առաջնորդման ունակություն,
- Վերլուծական մտածողություն, նախաձեռնողություն և ռազմավարական մոտեցում,
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հրազդան մասնաճյուղի կառավարչի տեղակալ/:
Տեղադրման ամսաթիվ ` 20.01.2026
Էջը թարմացվել է` 20.01.2026 | 06:00
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: