header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Վարկային մասնագետ

Ստորաբաժանում ` ՓՄՁ վարկավորման բաժին

Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես
 
Վայր՝ ք․Երևան
 
Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք

Մենք փնտրում ենք ՓՄՁ վարկավորման վարկային մասնագետի ք․ Երևանում։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Վարկային դիմումների ընդունում, քննարկում և նախնական գնահատում,
  • Հաճախորդների ֆինանսական վիճակի վերլուծություն,
  • Վարկային առաջարկների պատրաստում և ներկայացում,
  • Հաճախորդների փաստաթղթերի ստուգում և վավերացում,
  • Ներքին համակարգերում համապատասխան տեղեկատվության մուտքագրում,
  • Գործող և պոտենցիալ հաճախորդների արդյունավետ սպասարկում,
  • Բանկի վաճառքների պլանների կատարման աջակցում,
  • Վարկային ռիսկերի նվազեցմանն ուղղված պահանջների պահպանում։

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Վարկավորման կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման բարձր մշակույթ և թիմում աշխատելու կարողություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վարկային մասնագետ, ք․ Երևան/:

Տեղադրման ամսաթիվ ` 24.06.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 24.06.2026 | 05:49

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: