Օնլայն բանկինգ
Բացահայտիր Շրի Լանկան MasterCard-ի հետ
Կիսվել`
01.11.2021

Բացահայտիր Շրի Լանկան MasterCard-ի հետ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ 2021թ․ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը հայտարարում է համատեղ ակցիա և «խելահեղ խաղարկություն»։

Այն MasterCard Standard, MasterCard Gold, MasterCard Business քարտապանները, որոնք կկատարեն նվազագույնը 100 հատ անկանխիկ գործարք կամ 300,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ գնումներ, դեկտեմբերի 29-ին կմասնակցեն օնլայն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն՝

  • Ուղեգիր դեպի Շրի Լանկա 2 անձի համար (2 հատ)
  • Iphone 13 (2 հատ)
  • Apple Watch 6 (2 հատ)
  • Շարժական բարձրախոս (2 հատ)
  • AirPods ականջակալներ (2 հատ)
  • 10 հատ նվեր քարտ

«Լավ նորություն ունենք այն անձանց համար, որոնք դեռ չեն հանդիսանում ԱՐԱՐԱՏԲԱՆԿի քարտապաններ․ ակցիայի շրջանակում Բանկի ինտերնետային կայքով, ԱրարատՄոբայլ հավելվածով, Բանկի մասնաճյուղերում և(կամ) գլխամասային գրասենյակում քարտերը պատվիրելու դեպքում՝ MasterCard համակարգի բոլոր քարտերի համար կգործի 50% զեղչ։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը ձեռք բերելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿի MasterCard համակարգի քարտերից որևէ մեկը և կատարելով սահմանված չափով  կամ ծավալով անկանխիկ գործարքներ՝ նոր քարտապանները ևս հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկությանը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Ուշադրություն. անկանխիկ գործարքները չեն ներառում քարտից քարտ կամ այլ հաշիվ փոխանցումներ, էլեկտրոնային դրամապանակների համալրումներ, վարկերի մարումներ, կոմունալ և հեռահաղորդակցության կապի վճարումներ, պետական և տեղական տուրքեր և պարտադիր վճարներ։

Էջը թարմացվել է` 03.11.2021 | 11:50

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: