header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Վճարային տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ
Կիսվել`
09.06.2021

Վճարային տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2021 թվականի հունիսի 9-ից կազմակերպում է բաց մրցույթ։ Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը․

N Ապրանքի անվանումը Քանակը
1 Վճարային տերմինալ (գետնին ձգվող) 2

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի հունիսի 17-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերի բացումն ու ամփոփումը կկատարվի 2021 թվականի հունիսի 18-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 15.06.2021 | 09:49

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: