Հիփոթեքային վարկ զինծառայողներին
ԱրարատԲանկը տրամադրում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման հիփոթեքային վարկ, ինչպես նաև վերանորագման վարկ։
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
|
Վարկառու*
|
Հավաստագիր ստացած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված զինծառայող |
|
Վարկի նպատակ |
Բնակելի անշարժ գույքի կամ գնման իրավունքի ձեռքբերում |
|
Արժույթ |
ՀՀ դրամ |
|
Վարկի նվազագույն գումար |
5,000,000 |
|
Վարկի առավելագույն գումար |
Հավաստագրի գումարի և կանխավճարի տարբերություն, բայց ոչ ավել, քան 55,000,000 |
|
Գրավի առարկա |
Բնակելի անշարժ գույք կամ գնման իրավունք** |
|
Կանխավճար |
10% (տասը տոկոս) |
|
Վարկի տրամադրման եղանակ |
Անկանխիկ |
|
Վարկի ժամկետ |
120 ամիս |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Հաստատուն՝ 13% |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
13.81%-13.89% |
|
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ամենամսյա՝ անուիտետ |
|
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ |
Օրական 0.13% |
|
Վարկառուի, վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Գործող վարկային պարտավորությունների ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ, միևնույն ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը՝ ոչ ավել, քան 90 օր։ |
|
Վարկունակության վերլուծություն |
Չի սահմանվում |
|
Հայտի ուսումնասիրության վճար |
Չի գանձվում |
|
Վաղաժամկետ մարման տույժ |
Չի սահմանվում |
|
Վարկի սպասարկման վճար |
Չի սահմանվում |
* 2022 թվականի հուլիսի 01-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած ու նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայող:
** Առաջնային շուկայից գնման իրավունքի ձեռքբերումը հնարավոր է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում կառուցապատողի հատուկ հաշվի առկայության պարագայում։ Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման վարկն ապահովված է կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով՝ վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով, իսկ բնակելի անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց և գույքի նկատմամբ զինծառայողի սեփականության ու Բանկի գրավի իրավունքների վկայագրերը Բանկ ներկայացնելուց հետո (ավարտվածությունը՝ 100%) գրավի առարկա է հանդիսանում բնակելի անշարժ գույքը։
|
Վարկառու |
Հավաստագիր ստացած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված զինծառայող |
|
Վարկի նպատակ |
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգում՝ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկի բաղադրիչի շրջանակներում |
|
Արժույթ |
ՀՀ դրամ |
|
Վարկի նվազագույն գումար |
500,000 |
|
Վարկի առավելագույն գումար |
5,000,000 |
|
Գրավի առարկա |
Ծրագրի շրջանակներում ձեռք բերված և վերանորոգվող անշարժ գույք |
|
Վարկի տրամադրման եղանակ |
Փուլային՝ 1-ին փուլ՝ հայցվող գումարի մինչև 60 տոկոսի չափով, 2-րդ փուլ՝ առաջին փուլում տրամադրված գումարի նպատակային օգտագործման դեպքում հայցվող գումարի և տրամադրված գումարի տարբերության չափով։ |
|
Վարկի ժամկետ |
առավելագույնը 120 ամիս |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Հաստատուն՝ 13%: |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
0․80-13.80% |
|
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ամենամսյա՝ անուիտետ |
|
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ |
Օրական 0.13% |
|
Վարկառուի, վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Գործող վարկային պարտավորությունների ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ, միևնույն ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը՝ ոչ ավել, քան 90 օր։ |
|
Վարկունակության վերլուծություն |
Չի սահմանվում |
|
Հայտի ուսումնասիրության վճար |
Չի գանձվում |
|
Վաղաժամկետ մարման տույժ |
Չի սահմանվում |
|
Վարկի սպասարկման վճար |
Չի սահմանվում |
Նախնական փաստաթղթեր
Գնորդ
- Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի բնօրինակները
- Հավաստագիր
- Անշարժ գույք(եր)ի նախնական գնահատում
Վաճառող
- Անշարժ գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճենները
- Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական
- Անշարժ գույքի սեփականության վկայականը և սեփականության իրավունքի հիմքերը
Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը
- Անշարժ գույք(եր)ի նկատմամբ իրավունքների սահմանափակման վերաբերյալ միասնական տեղեկանք
- Հաշվետվություն` անշարժ գույք(եր)ի գնահատման վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով
Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը:
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի վերաբերյալ լիազոր որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
Հայտերը ենթակա են բավարարման, եթե`
- Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
- Գործող պարտավորությունների գծով վարկային ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ։ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր
- Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 տոկոսը։
- 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 տոկոսը։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
Հայտերը ենթակա են մերժման, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
- Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
- Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.
- Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Տոկոսագումարները
- Մայր գումարը։
Եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման վարկառուին նաև 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո փուլային եղանակով ստացված վարկերի մասով։ Տեղեկացնում ենք, որ եկամտային հարկի վերադարձման մասին Ձեր դիմումները կարող եք տրամադրել մոտենալով Բանկի մոտակա մասնաճյուղ։
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
| ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
|---|
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| 0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
| Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 27.10.2026 | 13:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: