header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Վճարային տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ
Կիսվել`
09.04.2021

Վճարային տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ


ԱրարատԲանկ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2021 թվականի ապրիլի 9-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

Ապրանքի անվանումը Քանակը

Վճարային տերմինալ (գետնին ամրացվող՝ դրսում տեղարդրելու համար նախատեսված)

2

Վճարային տերմինալ (գետնին ամրացվող՝ դրսում տեղադրելու համար նախատեսված, տեխնիկական սպասարկումը և ապալիցքավորումը նախատեսված ետնամասից)

1

Վճարային տերմինալ (միջպատային)

3

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱրարատԲանկ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում
  • Մրցույթի հայտերի բացումն ու ամփոփումը կկատարվի 2021 թվականի ապրիլի     16-ին
  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմանները ներկայացված են այստեղ։

Էջը թարմացվել է` 13.04.2021 | 14:10

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: