header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության  մրցույթ
Կիսվել`
22.04.2021

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բանկի 2021թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և համաձայնեցված ընթացակարգեր` ուղղված գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Հոլանդական Զարգացման Բանկի (FMO) և DEG միջազգային հիմնադրամի  հետ կնքված պայմանագրերով,) սահմանված ֆինանսական ցուցանիշների հաստատման ծառայություններ իրականացնելու մրցույթ:

  • Մրցույթի կազմակերպման վայրը` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85
  • Մրցույթի հայտերն ընդունվում են 23.04.2021թ.-ից մինչև 25.05.2021թ.-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:00-ից մինչև 17:00-ը ընկած ժամանակահատվածում:
  • Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ` համաձայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործող կարգի:
  • Մրցույթին մասնակցելու պայմաններն ու փաստաթղթերի ցանկը սահմանված են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգով»:

Մրցույթի մասնակիցները կարող են գնային առաջարկը ներկայացնել երկու տարբերակով՝ միայն 2021 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման և 2021 ու 2022 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման համար։

Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական պայմաններով երկրորդ փուլ անցած մասնակիցներից ֆինանսական` գնային առավել ցածր առաջարկ ներկայացրած կազմակերպությունը: Հաղթող մասնակիցը պարտավորված է լինելու աուդիտի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին համապատասխանաբար մինչև 2022 թվականի մարտի 31-ը և 2023թ.-ի  մարտի 31-ը:

Մրցույթի հայտերը բացվում են 26.05.2021թ.-ին ժամը 18:00-ին և ամփոփվում են 31.05.2021թ.-ին ժամը 17:00-ին:

Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրվանից հետևյալ հասցեով` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85` գանձելով պատճենահանման ծախսերը:
Մրցույթի կարգին կարելի է ծանոթանալ նաև ինտերնետում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ տնային էջում, հասցե` www.araratbank.am :

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`(010) 59-23-23 հեռախոսահամարով:

Էջը թարմացվել է` 22.04.2021 | 17:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: