header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բանկային ավտոմատացված մեքենաների ձեռքբերման բաց մրցույթ
Կիսվել`
25.02.2021

Բանկային ավտոմատացված մեքենաների ձեռքբերման բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2021 թվականի փետերվարի 25-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

N Ապրանքի անվանումը Քանակը
1 Բանկային ավտոմատացված մեքենա (VTM) (գետնին ամրացվող՝ ներսում տեղարդրելու համար նախատեսված) 15

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի մարտի 02-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերի բացումն ու ամփոփումը կկատարվի 2021 թվականի մարտի 03-ին։Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

 Մրցույթի անցկացման պայմանները և բանկային ավտոմատացված մեքենայի նկարագրությունը ներկայացված են այստեղ։ 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: