header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Վճարային տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ
Կիսվել`
09.12.2020

Վճարային տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 08-ից կազմակերպում է բաց մրցույթ։ Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

N Ապրանքի անվանումը Քանակը
1 Վճարային տերմինալ (գետնին ամրացվող՝ դրսում տեղարդրելու համար նախատեսված) 1
2 Վճարային տերմինալ (միջպատային) 1

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերի բացումն ու ամփոփումը կկատարվի 2020 թվականի դեկտեմբերի 14-ին։
  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմանները ներկայացված են այստեղ։ 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: