header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱԿՑԻԱ տղամարդկանց համար
Կիսվել`
24.01.2020

ԱԿՑԻԱ տղամարդկանց համար


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Հայոց բանակի տոնի կապակցությամբ, ս․թ․ հունվարի 28-ից փետրվարի 28-ը հայտարարում է «Երբ#Անկանխիկը#ՇԱՀԱՎԵՏէ» ակցիան տղամարդկանց համար։ Ակցիայի շրջանակում բոլոր այն տղամարդ քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում կկատարեն քանակային առնվազն 15 գործարք ընդհանուր նվազագույնը 200,000 ՀՀ դրամ ծավալով կմասնակցեն խաղարկության։ Խաղարկության ընթացքում կխաղարկվեն տարբեր տոկոսային չափերի cashback-եր։ Cashback-ի գումարային չափը կհաշվարկվի հաճախորդի՝ հունվարի 28-ից փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում կատարած անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալի հիման վրա։

Խաղարկվող cashback-երն են․

  • 5 հատ 5% - առավելագույնը՝ 10,000 ՀՀ դրամ
  • 3 հատ 15% -առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
  • 3 հատ 25%- առավելագույնը 30,000 ՀՀ դրամ
  • 2 հատ 30% - առավելագույնը 35,000 ՀՀ դրամ
  • 2 հատ 50%- առավելագույնը 50,000 ՀՀ դրամ

Հավելենք նաև, որ նշված ժամանակահատվածում ԱրարատՄոբայլ հավելվածով Diners Club քատերն օնլայն պատվիրելու դեպքում կգործի 80% զեղչ։ Ակցիայի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ գրել Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։ 

 

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 09:02

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: