header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Սևծովյան առևտրի և զարգացման բանկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջոցով առաջին անգամ իրականացրեց պարտատոմսերի հանրային տեղաբաշխում
Կիսվել`
30.06.2017

Սևծովյան առևտրի և զարգացման բանկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջոցով առաջին անգամ իրականացրեց պարտատոմսերի հանրային տեղաբաշխում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ  իրականացրել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից  թողարկված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի  տեղաբաշխում: Պարտատոմսերը տեղաբաշխվել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում կազմակերպված աճուրդի միջոցով, որին մասնակցել են Բորսայի 7 անդամներ` ներկայացնելով տարբեր ընկերությունների 16 հայտ: Պահանջարկի ընդհանուր ծավալը կազմել է  ավելի քան 2 մլրդ 691 մլն  ՀՀ դրամ`35 %-ով գերազանցելով  առաջարկը:    

Նշենք, որ տեղաբաշխված պարտատոմսերն ունեն 3 տարի շրջանառության ժամկետ և  8.45 տոկոս տարեկան եկամտաբերություն: Արժեկտրոններով վճարումները իրականացվելու են   կիսամյակային պարբերականությամբ:  

Պարտատոմսերը ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”  ֆոնդային բորսայի Abond հարթակում: Երկրոդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը կապահովեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և “Ֆյուչր ԿապիտալՄարկետ”  ներդրումային ընկերությունը, որոնց հետ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը կնքել է շուկա ստեղծողի  ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Իր հերթին ՍԱԶԲ գլխավոր գանձապետ Քրիստոֆեր Բեսթը նշել է, որ բանկը տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցության  ծրագրեր է իրականացնում 11 անդամ երկրների պետական եւ մասնավոր հատվածներում: “Վերջերս մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք տեղական արժույթով ֆինանսավորման վրա, ինչը թույլ է տալիս բանկերին եւ ընկերություններին նվազեցնել ռիսկերը, դոլարիզացիայի մակարդակը, ինչպես նաեւ ամրացնել տեղական ֆինանսական շուկաները”: Միաժամանակ  Քրիստոֆեր Բեսթը ընդգծել է, որ տեղաբաշխան արդյունքները ցույց են տվել, որ իրենք գործ ունեն պրոֆեսիոնալ թիմի հետ, ուստի ապագայում ևս համագործակցության նոր ծրագրեր կլինեն:     

 

Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: